Discussed 26.01.2024 - 10.02.2024 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը կարող է թույլատրել մեկ վարույթում միացնելու տարբեր վարույթներում քննվող մի քանի գործեր, եթե նման միջնորդություն ներկայացնող կողմը հիմնավորում է, որ դրանց միջև առկա է փոխադարձ կապ և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը: Գործերը միացվում են հայցադիմումը ներկայացնելու պահին առավել մեծ հայցագին ունեցող վարույթում: Այսինքն՝ առաջարկվում է գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 2.5-րդ և 2.6-րդ մասերով, ինչի արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանին կընձեռվի հնարավորություն միավորելու տարբեր դատավորների վարույթներում գտնվող և միմյանց հետ փոխկապակցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը: Նախագծով առաջարկվում է վարույթները միավորելու օբյեկտիվ չափանիշ՝ այն է՝ գործերը միացվում են այն վարույթում, որը վարույթ է ընդունվել ավելի վաղ: Նշված կարգավորման արդյունքում՝ կբացառվի համապատասխան գործերը որևէ դատավորի վարույթում միացնելու կամայական ընտրությունը և հետևաբար՝ լայն հայեցողություն դրսևորելու հնարավորությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծի ընդունումն անհրաժեշտ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված վարույթները միավորելու եղանակով գործերի առավել արդյունավետ քննության հնարավորություն ստեղծելու տեսանկյունից: 15 9 2 1993
Discussed 16.01.2024 - 31.01.2024 ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Առաջարկվող փոփոխությունները և լրացումները հնարավորություն կտան և նախադրյալներ կստեղծեն քրեակատարողական հիմնարկներում համապատասխան օրենսդրական փոփոխությունների և կադրերի պատրաստման և ներգրավման միջոցով ներդնել նոր՝ անվտագային կառավարման ստորաբաժանում՝ դրանք նոր առավել պատրաստված, ազնիվ, բանիմաց, նոր համազգեստվ և հատուկ տեխնիկական հագեցված կադրերով համալրելու համար: 7 2 0 1806
Discussed 12.01.2024 - 27.01.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կսահմանվի Պրոբացիայի ծառայության պաշտոնների համապատասխանությունը պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության, քննչական մարմինների, հակակոռուպցիոն, քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններին, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության կոչումների համապատասխանությունը պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների կամ դասային աստիճանների կամ որակավորման դասերին։ 1 5 0 1887
Under development Discussed 10.01.2024 - 25.01.2024 ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք վերապահել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին: 7 38 5 3243
Discussed 04.01.2024 - 20.01.2024 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2024 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2323-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ 9-րդ կետի ա) ենթակետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, որով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2024 թվականի ծախսերի կատարման նորմատիվների վերաբերյալ։ Նախագծի ընդունման արդյունքում օրենքով սահմանված կարգով կապահովվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացումը և սպասարկման կենտրոնների բնականոն գործունեությունը: 5 1 0 1913
Discussed 29.12.2023 - 13.01.2024 ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ Հայեցակարգի հիմնական նպատակն է․ վերլուծել սնանկության ոլորտում առկա իրավիճակը. բացահայտել ոլորտում առկա խնդիրները և վերհանել կարիքները․ միջազգային փորձի հաշվառմամբ ներկայացնել սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգային ուղղությունները և առաջարկվող լուծումները․ ուրվագծել սնանկության նոր օրենսդրության կիրարկման ճանապարհային քարտեզը․ համակարգային, համապարփակ և լիարժեք օրենսդրություն ապահովելու համար հանդես գալ որպես սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները ներառող մեկ միասնական օրենսդրական ակտի նախագծի մշակման հիմք։ Հայեցակարգը նպատակ ունի հանդես գալ նաև որպես անհրաժեշտ և արժեքավոր աղբյուր. Սնանկության օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հիմնավորման մշակման. Սնանկության օրենսգրքի կիրառման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման․ գիտագործնական նյութերի մշակման համար։ 0 2813
Discussed 27.12.2023 - 11.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 881-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կվերանայվեն քննարկվող որոշման հավելվածներում առկա խնդրահարույց դրույթները՝ նպատակ ունենալով առավել հստակեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների հավակնորդների կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին ներկայացվող պահանջները: 3 1 0 2132
Under development Discussed 26.12.2023 - 10.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրման, ինչպես նաև ՀՀ կառավարության 26.12.2019թ. N 1978-Լ որոշմամբ հաստատված N 3 հավելվածով նախատեսված միջոցառումների կատարման պատասխանատու և համակատարող մարմիների, ինչպես նաև ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ: 2 5 1 1511
Discussed 22.12.2023 - 06.01.2024 «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման համար նախատեսվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ունենալ առանձին քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ կկրեն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող ազատազրկման դատապարտված անձինք: 7 0 0 1889