Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Justice

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 10.01.2020 - 25.01.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վարչական շենքը, որը տեղակայված է ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեում, բազմահարկ շինություն է, ունի 14 հարկ: Վարչական շենքում աշխատում է շուրջ 400 աշխատակից, դրանից բացի Ծառայություն են այցելում նաև բազմաթիվ քաղաքացիներ, շենքի առաջին հարկում գործում է արագ սպասարկման գրասենյակ, որտեղ կատարվում են վճարումներ պարտապանների կողմից (օրական սպասարկվում է մոտ 250 քաղաքացի, գանձված գումարը երբեմն գերազանցում է 10,0 մլն ՀՀ դրամը): ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին» № 1160 որոշմամբ սահմանված զենքը և հատուկ միջոցները պահպանվում են նույն շենքում։   Մինչ 2016թ. ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեից տեղափոխվելը Վազգեն Սարգսյան 3/8 հասցե՝ տվյալ շենքի պահնորդական ծառայությունն իրականացվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից: Նախարարության տեղափոխվելուց հետո Հալաբյան 41ա հասցեում գտնվող վարչական շենքի (որը ևս ընդգրկված է արդարադատության նախարարության հաշվեկշռում)  պահպանությունը ապահովվել է «Հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ»-ի միջոցների հաշվին,  «Ծառայությունների մատուցման պայմանագրի» հիման վրա՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության թվով 6 աշխատակիցների կողմից, սակայն նույն վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատարը 18.11.2019թ. № 27/8-1258 գրությամբ Ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների և արտաբյուջետային հաստիքների կրճատման պատճառով գունդը Հալաբյան 41ա շենքի պահպանությունը չի կարող իրականացնել առանց սույն Նախագծի ընդունման:
Մնաց {days} օր
0 8700

Discussed 09.01.2020 - 24.01.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2019 թվականի նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակմամբ  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դադարեցրել է իր գործունեությունը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով:
Մնաց {days} օր
0 8448

Discussed 27.12.2019 - 11.01.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիները իրավունք կստանան ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր 10 տարի վավերականության ժամկետով՝ անձնագրի տրամադրումը չպայմանավորելով նախազորակոչային տարիքի կամ զինվորական ծառայության անցնելու փաստի հետ, ինչը հնարավորություն կընձեռի վերջիններիս իրացնել իրենց իրավունքները տարբեր ոլոտներում։
Մնաց {days} օր
0 8150

Discussed 27.12.2019 - 11.01.2020

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանվում է քաղաքացիական և ծառայողական զենքի և ռազմամթերքի քրեագիտական պահանջները: Սույն քրեագիտական պահանջները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող քաղաքացիական ու ծառայողական զենքի և ռազմամթերքի՝ ազդանշանայաին և գազային զենքի, օդաճնշիչ զենքի, ակոսափող և ողորկափող հրազենի, կառուցվածքով զենքին նմանվող արտադրանքի, ակոսափող և ողորկափող հրազենի, գազային և ազդանշանային զենքի փամփուշտների, ինչպես նաև սառը շեղբավոր և նետողական զենքի, կառուցվածքով դրանց նմանվող իրերի և առարկաների, ընդհանուր և հատուկ նշանակության, գոյատևման, զբոսաշրջային դանակների, որսորդական դաշույնների, հուշանվերային արտադրանքի (կառուցվածքով զենքին նմանվող իրերի), սպորտային, հանգստի և ժամանցի արբալետների, աղեղների և նրանց համար նախատեսված նետերի շրջանառությունը կարգավորող լրացուցիչ սահմանափակումներ:
Մնաց {days} օր
0 8772

Discussed 24.12.2019 - 17.01.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի ՆՀ-1080 ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 88-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈւԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծը նախապատրաստվել է  «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասի կատարումն ապահովելու նպատակով, որի համաձայն ՀՀ ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատում է վարչապետը: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ ոստիկանության դրոշը և զինանշանը հաստատելու լիազորությունը վերապահված է վարչապետին, մինչդեռ, ներկայումս ՀՀ ոստիկանության դրոշը հաստատված է ՀՀ Նախագահի 2002 թվականի ապրիլի 10-ի ՆՀ-1080 հրամանագրով, իսկ խորհրդանիշ համարվող զինանշանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի  N 88-Ն որոշմամբ: Ուստի՝ հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել հիշյալ հրամանագիրը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը:
Մնաց {days} օր
0 7972

Discussed 24.12.2019 - 17.01.2020

«Ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծը նախապատրաստվել է  «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կատարումն ապահովելու նպատակով, որոնց համաձայն ՀՀ ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատում է վարչապետը: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ ոստիկանության դրոշը և զինանշանը հաստատելու լիազորությունը վերապահված է վարչապետին, մինչդեռ, ներկայումս ՀՀ ոստիկանության դրոշը հաստատված է ՀՀ Նախագահի 2002 թվականի ապրիլի 10-ի ՆՀ-1080 հրամանագրով, իսկ խորհրդանիշ համարվող զինանշանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի  N 88-Ն որոշմամբ: Ուստի՝ հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, անհրաժեշտ է  նշված հարաբերությունները կարգավորել ՀՀ վարչապետի որոշմամբ: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը:
Մնաց {days} օր
0 9221

Discussed 23.12.2019 - 14.12.2020

<<Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին>>կառավարության որոշման նախագծի ընդունմամբ առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը կսահմանի ՀՀ կառավարության որոշմամբ՝ համապատասխանեցնելով գործող օրենքի պահանջին:
Մնաց {days} օր
0 8006

Discussed 20.12.2019 - 08.01.2020

«ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» Նախագծով առաջարկվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող աշխատակիցների սոցիալական կարիքները բավարարելու, աշխատանքային արդյունավետությունը և գրավչությունը բարձրացնելու, ինչպես նաև կադրերի արտահոսքը կանխելու նպատակով վերջիններիս ընդգրկել սոցիալական փաթեթի շահառուների ցանկում:
Մնաց {days} օր
0 6384

Discussed 18.12.2019 - 02.01.2020

«Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի ու հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների հայտարարագրի օրինակելի ձևերը հաստատելու և ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1819-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջակվող կարգավորումները,  առանց որոնց  2020 թվականի հունվարի 1-ից հայտարարատու անձանց կողմից հայտարարագրման առնչությամբ ներկայացվելիք տեղեկատվությունն ամբողջությամբ հնարավոր չի լինի հայտարարագրել գործող օրենսդրական կարգավորումների պահանջներին համապատասխան, ժամանակավոր լուծում են, մինչ <<Հանրային ծառայության մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունումը:
Մնաց {days} օր
0 8870
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: