Ministry of Justice

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 20.11.2019 - 06.12.2019

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի ԹԻՎ 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Նախագծի ընդունման արդյունքում կալանավորված անձանց, դատապարտյալների և վերջիններիս մոտ հանձնուքներ, ծանրոցներ և անձնական իրեր բերող անձանց համար  կստեղծվեն իրենց իրավունքի իրացման համար ավելի բարենպաստ պայմաններ, քրեակատարողական հիմնարկներում կբացառվեն արհեստական հերթեր առաջանալու ռիսկերը, իսկ քրեակատարողական ծառայողները կազատվեն ձևական բնույթի գործողություններ կատարելու ավելորդ  ծանրաբեռնվածությունից:
0 6395

Discussed 19.11.2019 - 05.12.2019

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծեր Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Առաջարկվում է հայտարարագրման պարտականություն  նախատեսել նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների և աշխատակազմի քարտուղարների համար: Միաժամանակ, սույն Նախագծով սահմանված կարգով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի, Երևան քաղաքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին մասնակցող թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վրա: ՀՀ-ում և արտասահմանում պաշտոնատար անձի ունեցած ֆինանսական միջոցների բացահայտումը հեշտացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է նախատեսել պաշտոնատար անձի կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան տեղեկատվության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ: Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի պատկանող գույքը հայտարարագրելու պահանջ: Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը:  Առաջարկվում է նվազեցնել Օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը, ներդնել  ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը:
13 9151

Discussed 19.11.2019 - 04.12.2019

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի, վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի և առնչվող հրամանների նախագծեր Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը, ժամկետները, քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի, վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի N 96-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագծով նախատեսվում է. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» N 96-Ն հրամանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդյունքում «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխությունների արդյունքում վկայականների, դրանց կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման վերաբերյալ կարգավորումները ենթարկվել են առանցքային փոփոխությունների, նշված հրամանով նախատեսված կարգավորումներն այլևս չեն համապատասխանում օրենքի կարգավորումներին, և առաջացել է ՔԿԱԳ հետ կապված գործառույթներն իրականացնելու վերաբերյալ իրավահարաբերություններն առավել համապարփակ կարգավորելու անհրաժեշտություն: Հաստատել քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ժամկետները: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման հետ կապված գործառույթները նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ նախարարի հրամանով հստակեցվում են համապատասխան վկայականների, դրանց կրկնօրինակների և տեղեկանքների համար դիմելու, դիմումներին ընթացք տալու, էլեկտրոնային կառավարման համակարգում այդ փաստաթղթերն ստեղծելու, դիմողին տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Օրինակ, այսուհետ վկայականներ, տեղեկանքներ ստանալու դիմումներ ընդունելու իրավասություն է ունենալու յուրաքանչյուր ՔԿԱԳ մարմին՝ անկախ դիմողի բնակության վայրից, իսկ նշված փաստաթղթերը դիմողին տրամադրվելու են էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստերին ուղարկելու միջոցով: Հաստատել քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակի կամ տեղեկանքի տրամադրումը մերժելու մասին որոշման ձևաթղթերի նմուշները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթները նախատեսվում է իրականացնել Արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով՝ անհրաժեշտ է փոփոխել քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները՝ դրանցով համապարփակ անդրադարձ կատարելով էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կատարվող գործողությունների առանձնահատկություններին: Ուստի, մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի մայիսի 14-ի N 97-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ծննդի, հայրության որոշման, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման և մահվան պետական գրանցումների վերաբերյալ հրահանգչական ցուցումներում, կարգավորել էլեկտրոնային համակարգի միջոցով նշված գրանցումները կատարելու կարգը, ինչպես նաև հաստատել դրանց հետ կապված գործողությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները: Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել է, որ թղթային վկայականներ այլևս չեն լրացվելու, վկայականները ստեղծվելու են էլեկտրոնային համակարգի միջոցով: Հետևաբար, վկայականների տրամադրման կարգն այլևս անհրաժեշտ չէ և մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի 2007 թվականի օգոստոսի 13-ի N 204-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը: Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է, որ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձևանմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումների ձևաթղթերի նմուշները, այդ ձևաթղթերի լրացման կարգը, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրառման դիմումի ձևաթղթերի նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Ուստի, ի կատարումն նշված դրույթների՝ մշակվել է Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների, տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրառումների, գրառման դիմումի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական մատյանների ձևաթղթերի նմուշները հաստատելու, դրանք լրացնելու և ոչնչացնելու կարգի մասին Արդարադատության նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով նախատեսվում է հաստատել քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների, տեղեկանքների և քաղաքացիական կացության ակտերի գրառումների, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման մատյանների լրացման և ոչնչացման կարգը, ինչպես նաև ծնունդի, հայրության որոշման, ամուսնության, ամուսնալուծության, որդեգրման, անվան փոխման և մահվան պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները:
0 7138

Discussed 19.11.2019 - 09.12.2019

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, հայեցակարգային հիմքերի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգիրք, որը թույլ կտա ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշներ, որոնք կբացառեն օրենքի տարածական մեկնաբանությունը, երաշխավորել հանցագործության զոհի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, կատարելագործել քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը:
16 21358

Under development

Discussed 19.11.2019 - 04.12.2019

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը չունի գերատեսչական մեդալներ և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում խրախուսանքի տեսակները՝ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայության պետին օժտել մեդալով, կրծքանշանով և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրելու լիազորությամբ՝ այդպիսով ապահովելով նաև քրեակատարողական ծառայողների համար նախատեսված խրախուսանքի տեսակները զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց տրվող խրախուսանքի տեսակներին համապատասխանությունը ու դրանց միատեսակությունը։ Նախագծով նախատեսված խրախուսանքի տեսակների ավելացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողական պարտականություններն առավել հմտորեն, բարեխիղճ և պատշաճ ձևով կատարելու, ինչպես նաև դրա արդյունքում գնահատված լինելու համար, միաժամանակ հնարավոր կլինի ըստ արժանվույն գնահատել ու խրախուսել ծառայողական և մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարած աշատակիցներին` դրանով իսկ հասարակությունում բարձրացնելով քրեակատարողական ծառայության դերը:
0 6678

Discussed 14.11.2019 - 29.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է կրճատել ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումների քննարկման ժամկետները, ինչպես նաև կարգավորվում է քաղաքացիության վերաբերյալ Նախագահի ընդունած հրամանագիրն անվավեր ճանաչելու հարցը:
0 6599

Discussed 13.11.2019 - 28.11.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի պահանջով՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 31-ի ՀO-40-Ն օրենքի կիրարկումն ապահովելու համար ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 13-ի N 1116-Ա որոշման հավելվածի ցանկով նախատեսված միջոցառումների իրականացմամբ
0 6415

Under development

Discussed 13.11.2019 - 01.12.2019

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագիծ 2004 թվականի դեկտեմբերի 24-ին ընդունված և 2005 թվականի փետրվարի 10-ից կիրառության մեջ դրված ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը անմիջական գործողության իրավական ակտ է, որը միասնական, համակարգված և համապարփակ կարգավորում է քրեակատարողական ոլորտի հասարակական հարաբերությունները:  Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում՝ միաժամանակ պետք է նշել, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Այս առումով, Օրենսգրքի կիրառության շուրջ տասնհինգ տարիների ընթացքում երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք անխուսափելի փոփոխություններ էին ենթադրում քրեական պատիժների կատարման և կրման հետ կապված հիմնական իրավական ակտում: Ըստ այդմ՝ մշակվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի ամբողջությամբ նոր խմբագրությամբ նախագիծը: Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը կդառնա քրեական արդարադատության ոլորտում կիրառվող հարկադրանքի միջոցների պատշաճ կիրառություն ապահովող, միջազգային ժամանակակից իրավաբանության ու փորձի վրա հիմնված, ժամանակակից իրավամտածողությունն արտահայտող իրավական նոր սերնդի միասնական այն փաստաթուղթը, որը կամբողջացնի քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները:
23 9956

Discussed 13.11.2019 - 28.11.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի  ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է ապահովել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Նախագծով ոստիկանության ծառայողի   և ոստիկանության  ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափը կսահմանվի ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի 111-Ն որոշմամբ:
0 6638