Ministry of Justice

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 19.08.2020 - 08.09.2020

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2020-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվեն նախադրյալներ՝ քրեակատարողական հիմնարկներում հոգեկան առողջության վիճակի գնահատման, ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելմանն ուղղված արդյունավետ և թիրախային քաղաքականության վարման, դրա համար անհրաժեշտ իրավական և կազմակերպական կառուցակարգերի առկայության ապահովման, ինչպես նաև քրեակատարողական քաղաքականության որոշ ուղղությունների՝ միջազգային իրավական չափանիշներով առաջադրվող հիմնական պահանջներին համապատասխանության ապահովման համար:
1 6651

Discussed 05.08.2020 - 20.08.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ Փաթեթի ընդունմամբ՝ Կկարգավորվեն փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների աշխատանքով և զբաղվածությամբ ապահովման խնդիրներիը` ընդլայնելով այդպիսի ռեժիմներում պատիժ կրող դատապարտյալների հնարավորությունները: Կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ աշխատանքի և զբաղվածության միջոցով դատապարտյալների վերասոցիալականցման համար. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում  գործող տեղաբաշխման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից որոշումների կայացման գործընթացը կդառնա ավելի կանխատեսելի՝ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքը. Կբարձրացվի Հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:
14 8031

Discussed 03.08.2020 - 18.08.2020

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից ծառայողական տեղեկության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագիծը սահմանում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված տեղեկատվության տրամադրման կարգը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։
0 5507

Discussed 31.07.2020 - 15.08.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթով (այսուհետ՝ նախագծերի փաթեթ) առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 10 դատավորի թվակազմով։ Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում  քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։ Նախագծերով սահմանվել են հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների  թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման կարգը, առաջին կազմերի դատավորներին ներկայացվող պահանջները: Հատկանշական է, որ,առաջարկվում է հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների առաջին կազմը համալրել նույն ընթացակարգով, այն տարբերությամբ, որ վերաքննիչ դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների համար պահանջվում է առավել խիստ մասնագիտական փորձառության պահանջ: Նախագծերի փաթեթով սահմանվել են նաև հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ։ Մասնավորապես՝ սահմանափակումներ են նախատեսվել դատավորի, նախկին դատավորի, դատախազի, նախկին դատախազի, քննիչի, նախկին քննիչի, հետաքննիչի, նախկին հետաքննիչի, օպերլիազորի, նախկին օպերլիազորի, փաստաբանի և նախկին փաստաբանի համար, եթե վերջիններս վերջին հինգ տարվա ընթացքում ստացել են նախագծով նշված կարգապահական տույժերից մեկը։  Հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների դերը և ստեղծման գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունը՝ նախագծերով սահմանվել է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվում է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ։ Նախագծով սահմանվել են փորձագետների իրավունքները և պարտականությունները՝ նախատեսելով նաև դրույթ առ այն, որ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անդամները հաշվի են առնում փորձագետների կարծիքները: Միտում ունենալով հակակոռուպցիոն դատարանների կազմում ներգրավվելու նաև փորձառու մասնագետների, այն է՝ գործող դատավորների, նախկին դատավորների, իրավաբան գիտնականների, վերջիններիս համար սահմանվել է հավակնորդների  ցուցակում ընդգրկվելու պարզեցված կարգ: Մասնավորապես, տվյալ անձինք դիմում ներկայացնելու դեպքում հնարավորություն են ունենալու ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում բարեվարքության ստուգում և օրենքով սահմանված կարգով հարցազրույց անցնելուց հետո: Հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք ուսումնառություն են անցնելու ՀՀ արդարադատության ակադեմիայում: Նախագծով սահմանել է նաև դրույթ, առ այն, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների  թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման անցկացման կարգի առանձնահատկությունները, այդ թվում՝ փորձագետներ պարտադիր ներգրավելու կարգավորումները գործելու են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, որպես գործունեության լրացուցիչ երաշխիք, հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ: Դատական համակարգում բարեվարքության ամրապնդման առումով նախագծով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել ոչ միայն դատավորների թեկնածուների հավակնորդների, այլև վերաքննիչ դատարանի կամ վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու նպատակով առաջխաղացման ցուցակում ընդգրկվող անձանց նկատմամբ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար, ինչը կնպաստի դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և բարեվարքության ամրապնդմանը:
26 15161

Under development

Discussed 31.07.2020 - 15.08.2020

«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշման մեջ բացի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի վերաբերյալ տեղեկատվությունից նախատեսել նաև գրավի, անձնական կամ կազմակերպության երաշխավորության խափանման միջոցների կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը՝ որպես ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալ:
0 6194

Discussed 27.07.2020 - 11.08.2020

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ 2016 թվականի մայիսի 17-ին ընդունվեց «Պրոբացիայի մասին» օրենքը, որով Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց պրոբացիայի ինստիտուտը, և ստեղծվեց Քրեակատարողական ծառայությունից անկախ Պրոբացիայի ծառայություն: Պրոբացիայի ինստիտուտի ներդնումը և Պրոբացիայի ծառայության ստեղծումը պայմանավորված էր քրեական արդարադատության ոլորտում պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելու անհրաժեշտությամբ, որում իրավախախտում կատարած անձանց վերականգնումն ու վերաինտեգրումը հասարակության մեջ դիտարկվում է որպես պարտադիր բաղադրիչ: Հարկ է նշել, որ Պրոբացիայի ծառայության գործունեության կարճատև տարիների ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան առաջիկայում: Մասնավորապես՝ այդ խնդիրների լուծման նպատակով, ի թիվս այլնի, նախատեսվում է գնահատել Պրոբացիայի ծառայությանը վերապահված գործառույթների գործնական կիրառելիությունը և դրանց կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմի առկայությունը՝ գնահատման արդյունքների հիման վրա մշակելով  «Պրոբացիայի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթ (այսուհետ՝ Փաթեթ): Փաթեթը 2020 թվականի մարտի 30-ին ներկայացվել  է Վարչապետի աշխատակազմ: Այնուհետև, Փաթեթը լրամշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում տրամադրվող փորձագիտական աջակցության շնորհիվ: Ծրագրի շրջանակներում նպատակ ունենալով բարձրացնել Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետությունը՝ ձևավորվել է պետական մարմիններից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից բաղկացած բազմաշահառու աշխատանքային խումբ, որի շրջանակներում իրականացվել են քննարկումներ: Զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի կողմից ներգրավվել են ներպետական անկախ փորձագետներ, ովքեր խորը գնահատման են ենթարկել Պրոբացիայի ծառայության գործունեությունը և վերլուծությունների հիման վրա ներկայացրել օրենսդրական ուղենիշային առաջարկներ: Բազմաշահառու աշխատանքային խմբի անդամների կարծիքների և ներպետական անկախ փորձագետների կողմից ներկայացված վերլուծության արդյունքներով Ծրագրի շրջանակներում ներգրավվել են ներպետական ևս երեք փորձագետներ, ովքեր դիտարկել են Փաթեթը և Արդարադատության նախարարության հետ համատեղ կատարված հսկայածավալ աշխատանքի արդյունքում մշակել Փաթեթի ամբողջությամբ նոր տարբերակը: Նշվածից զատ, մշակվել են համապատասխան ենթաօրենսդրական ակտեր, ինչպես նաև մի շարք ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր: Փաթեթի ընդունմամբ միատեսակ մոտեցում կդրսևորվի պրոբացիայի ծառայողների նկատմամբ։ Պրոբացիայի ծառայությունը կհամարվի հանրային ծառայության ինքնուրույն տեսակ՝ իր առանձնահատկություններով, այսպես՝ ծառայության անցնելու պայմանները, պահանջները, շնորհվող կոչումները և ժամկետները, խրախուսանքի միջոցները և կարգապահական տույժեըը, ծառայությունից հեռացման հիմքերը, հատուկ միջոցներ կիրառելու պայմանները և այլն։ Օրենքով առանձին աղյուսակով կսահմանվեն պրոբացիայի ծառայողների աշխատավարձերի դրույքաչափերը։ Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է պրոբացիայի գործառույթների հստակեցում, քրեական դատավարության ընթացքում պրոբացիայի պետական ծառայության գործառույթների հստակեցում, պրոբացիայի շահառու՝ անչափահասների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքների բարելավում, Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման պայմանների հստակեցում, պրոբացիայի ծառայողին օրենքով սահմանված դեպքերում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործածելու իրավունքի վերապահում և այլն:  
5 8893

Discussed 24.07.2020 - 09.08.2020

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի սահմանել և հստակեցնել «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2020 թվականի հունվարի 21-ի N ՀՕ-14-Ն օրենքի ընդունմամբ առաջացած՝ Օրենքի գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած չկարգավորված և (կամ) ոչ հստակ կարգավորված, իսկ առանձին դեպքերում նաև տարընկալումների տեղիք տվող իրավահարաբերությունները, ինչպես նաև պատշաճ կարգով կազմակերպել Օրենքով ամրագրված համապատասխան պահանջների ու դրույթների իրականացումը:
0 6073

Under development

Discussed 22.07.2020 - 20.08.2020

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է ներդնել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշմամբ պրոբացիայի ծառայողներին Զեկույցների կազմման համար ամենամսյա 20.000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով փոխհատուցում տրամադրելու նպատակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշման լիազորող իրավական հիմքն է հանդիսանում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը:
0 4750

Under development

Discussed 20.07.2020 - 10.08.2020

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Նախագծով առաջարկվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին ներառել այն մարմինների ցանկում, որոնց          կայացրած որոշումը հիմք կհանդիսանա դատապարտյալների ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության իրականացման համար:
0 7369