Discussed 28.06.2021 - 13.07.2021 «Եվրասիական տնտեսական միության եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ 2021 թվականի ապրիլի 19-ին ընդունվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 11-րդ հոդվածի համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 24-րդ հոդվածը վերաշարադրվել է և նախատեսվել է դրույթ, որ Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերը թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը սահմանում է Կառավարությունը: Հաշվի առնելով վերոգրյալը սույն Կառավարության որոշման նախագծով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորմատիվ իրավական բնույթի ակտերի թարգմանության, հրապարակման ուղարկելու և հրապարակման կարգը: 0 0 0 3738
Discussed 25.06.2021 - 10.07.2021 «Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության և վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու և կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1218-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կհսատկեցվի «Հանրագերի մասին» օրենքով նախատեսված մի շարք գործողությունների իրականացման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով օրենով սահմանված ձևակերպումները։ 0 0 0 5014
Discussed 25.06.2021 - 10.07.2021 «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը՝ ծառայությունից օգտվող յուրաքանչյուր անձի համար: 0 0 0 4842
Discussed 25.06.2021 - 10.07.2021 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Առաջարկվում է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի «այլ անձանց շահերից ելնելով,» բառերից հետո լրացնել «որոնք դրսևորվել են հաշվեկշռում առկա կամ սեփականության իրավունքով պատկանող գույքի դիտավորյալ ոչնչացմամբ, վնասմամբ, ակնհայտ անշահավետ, կեղծ, շինծու գործարքներ կնքելով, ակնհայտ անհիմն նվիրատվությամբ, պահանջի ակնհայտ անհիմն ներմամբ, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջմամբ, գույքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառելով, ծառայությունը կամ աշխատանքը ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցելով, ուրիշի պարտքը սեփականը դարձնելով, միջոցները ոչ նպատակային օգտագործելով, ակտիվների նվազեցմամբ,» բառերը: 0 0 0 3541
Discussed 25.06.2021 - 10.07.2021 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Առաջարկվում է՝ «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է հոգեբուժական կազմակերպություն (արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմիններ) բերման ենթարկել հարկադիր բուժումից խուսափող անձանց: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել լրացում և դատարանին իրավունք վերապահել պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս դատապարտյալի վրա, ի թիվս գործող պարտականությունների, նախատեսել առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն: ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածում կատարել լրացում, որի միջոցով դատարանը հնարավորություն կունենա հոգեբույժի մոտ հարկադիր արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում նշանակելիս անձի վրա դնում է առանց դատարանի որոշման մշտական բնակության վայրը չփոխելու և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն: Միաժամանակ, նախատեսվում է, որ անձը կարող է դիմել դատարան մշտական բնակության վայրը փոխելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու թույլտվություն տալու վերաբերյալ որոշում կայացնելու խնդրանքով: ՀՀ Կառավարության կողմից 2006 թվականի հունիսի 22-ին ընդունված «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» թիվ 884-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետում կատարել լրացումներ, որոնք ուղղված են ապահովելու վերոնշյալ նոր կարգավորումների ընդունման արդյունքում դրանց պահպանումը: 0 0 0 3665
Discussed 25.06.2021 - 10.07.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է իրավական կարգավորման ենթարկել այն դեպքերը, երբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում ի հայտ են եկել նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած երկու կամ ավելի ինքնուրույն դատավճիռներ, որոնցով վերջնական պատիժ չի նշանակվել: Նման դեպքերում շահագրգիռ անձի միջնորդությամբ վերջին դատական ակտը կայացրած դատարանը նոր դատական ակտով դատապարտյալի նկատմամբ կսահմանի վերջնական պատիժ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: 0 0 0 3327
Discussed 22.06.2021 - 07.07.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Առաջարկվող կարգավորման նպատակն է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածում կատարել լրացում և նախատեսել, որ կայազորների զինվորկան դատախազության դատախազներին, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ դրան համապատասխան փոփոխելով նաև հոդվածի վերնագիրը: 0 0 0 4638
Discussed 16.06.2021 - 01.07.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՅԼ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ 2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը, որը 17-րդ հոդվածի 6-րդ մասից ելնելով ստացվում է, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթները կարող են իրականացնել նաև հանրային ծառայությունների միասնական գրասենյակները և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտներ, որոնց ցանկը և նստավայրերը հաստատում է Կառավարությունը: Ուստի՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել որպեսզի կառավարության կողմից սահմանվի այն հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը, որոնց կողմից իրականացվելու են քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթները: 0 0 0 4130
Discussed 08.06.2021 - 23.06.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացվող հայտարարագրերի շրջանակում հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ N 51-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 858-Ն որոշմամբ իրականացված փոփոխություններին համահունչ: 0 0 0 5048