Add to favourites

ԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆՈՂ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ՏԱՍՆՎԵՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ՝ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  ______ -ի 2024 թվականի N         -Ն

 

 

         Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի 6-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները` համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Երևան

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
․․․-ի N ․․․-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆՈՂ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ՏԱՍՆՎԵՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ՝ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՈՒԹ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԾԱՆՐ ԵՎ ՎՆԱՍԱԿԱՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ

 

  1. Ընդհանուր դրույթներ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքին համապատասխան մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 101.1-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային պայմանագրի հիման վրա որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց (այսուհետ՝ աշկերտ)՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում (այսուհետ՝ սույն կարգով նախատեսված աշխատանք) ներգրավելու, ինչպես նաև նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները։
  2. Սույն կարգի իմաստով՝
    • մասնագիտական կրթություն և ուսուցում՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով նախատեսված արհեստավորի (կամ կրտսեր մասնագետի) կամ մասնագետի որակավորում շնորհող մակարդակներում կամ լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ուսումնառությունն է։
    • գործատու՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքին համապատասխան մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող ուսանողի (ունկնդրի) հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձն է։
    • աշկերտ՝ Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքին համապատասխան աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն անցնող և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 101.1-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի հետ աշխատանքային հարաբերության մեջ գտնվող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձն է․
    • ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասին և 257-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած աշխատանքների ցանկերն են։

 

  1. Սույն կարգով նախատեսված աշխատանքներում ներգրավելու կարգը

 

  1. Աշկերտը մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում կարող է ներգրավվել սույն կարգի 1-ին կետով աշխատանքներում, եթե․
    • դա պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով,
    • անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքներն ապահովելու համար,
    • պահպանված է վտանգավոր նյութերի արտանետումների օրենսդրությամբ նախատեսված սահմանային չափը։
  2. Մասնագիտական կրթության համապատասխան որակավորման պետական կրթական չափորոշիչները, մասնագիտական կրթական ծրագրի տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիրը, որն ենթադրելու է տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավում սույն կարգի 1-ին կետով նախատեսված աշխատանքներից յուրաքանչյուր դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ենթակա է համաձայնեցման աշխատանքի և առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինների հետ՝ ներկայացնելով սույն կարգի 4-րդ կետում նախատեսված պայմանների հիմնավորումները։
  3. Հիմնավորումներում նշվում է․
    • ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող կոնկրետ ինչպիսի աշխատանքներ են հանձնարարվելու աշկերտին,
    • կրթական ծրագիրը տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց հետ իրականացնելու անխուսափելի անհարժեշտությունը և կապը ուսումնառության վերջնարդյունքների հետ,
    • աշկերտի առողջությանը, անվտանգությանը և բարոյականությունը սպառնացող վտանգները և դրանք նվազագույնի հասցնելու համար նախատեսվող միջոցառումները։

 

  • Գործատուի պարտականությունները՝ աշկերտի անվտանգության, առողջության և բարոյականության պաշտպանության բնագավառում

 

  1. Գործատուն՝ խորհրդակցելով և համագործակցելով մասնագիտական ուսումնական հաստատության հետ, աշկերտներին աշխատանքի ներգրավելուց առաջ պետք է իրականացնի աշխատանքային գործունեությամբ պայմանավորված աշկերտի կյանքին, առողջությունը (այդ թվում՝ ֆիզիկական և մտավոր զարգացումը), բարոյականությունը սպառնացող ռիսկերի մանրամասն գնահատում և ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ դրանք կանխարգելելու և նվազագույնի հասցնելու ուղղությամբ։
  2. Աշկերտներին հանձնարարվող աշխատանքներում պետք է հաշվի առնվեն աշկերտի տարիքը, ֆիզիկական և մտավոր հասունության մակարդակը, անվտանգության մասին տեղեկացվածության և փորձի պակասը։
  3. Նախքան աշխատանքի ներգրավելը գործատուն պարտավոր է աշկերտին և նրա օրինական ներկայացուցչին տրամադրել աշխատանքային պարտականությունների, դրանցով պայմանավորված՝ առողջության և անվտանգությանը սպառնացող վտանգների, անվտանգության ապահովման և առողջության պահպանման համար ձեռնարկվելիք միջոցառումների, ինչպես նաև աշկերտի կողմից կատարվելիք գործողությունների մասին մանրամասն տեղեկատվություն։ Տեղեկատվության տրամադրումը հավաստվում է աշկերտի և նրա օրինական ներկայացուցչի ստորագրությամբ կազմվող փաստաթղթով, որի մեկ օրինակը պահվում է գործատուի մոտ, իսկ մյուսը տրամադրվում է աշկերտին (նրա օրինական ներկայացուցչին)։
  4. Աշկերտի աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո, որը նշանակվում է գործատուի կողմից։
  5. Գործատուն օրենսդրությամբ և իր ներքին իրավական ակտերով սահմանված կարգով ապահովում է աշկերտի առողջության, անվտանգության և բարոյականության պահպան­ման համապատասխան պայմաններ և անհատական պաշտպանության միջոցներ։ Անհատական պաշտպանության միջոցները պետք է անցնեն պարբերական ստուգում և ըստ անհրաժեշտության՝ փոխարինվեն աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար։
  6. Մինչև աշխատանքը սկսելը գործատուն աշկերտին տրամադրում է անվտանգ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ, անցկացնում ուսուցում և հրահանգավորում՝ աշխատանքային գործունեությանն առնչվող հնարավոր ռիսկերի, դրանց կանխարգելման և պատահարների դեպքում՝ պատշաճ վարքագիծ դրսևորելու համար։ Ուսուցումն ու հրահանգավորումը պետք է պարբերաբար կրկնվեն՝ ոչ պակաս, քան վեց ամիսը մեկ անգամ։
  7. Աշխատանքի ընդունելիս անվտանգության և առողջության պաշտպանության վերաբերյալ կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև նշված ոլորտում միջոցառումների պլանավորման, իրականացման և մշտադիտարկման համար գործատուն անհրաժեշտության դեպքում ներգրավում է բժիշկ կամ աշխատանքի անվտանգության համապատասխան մասնագետ։
  8. Աշկերտների առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունն ապահովելու համար գործատուները պարտավոր են պահպանել հետևյալ պայմանները.
  • աշխատանքային տարածքում համապատասխան օդափոխություն՝ վնասակար գազերի կուտակումից խուսափելու համար, համապատասխան ջերմաստիճան և խոնավություն․
  • ձայնի մակարդակը չպետք է գերազանցի թույլատրելի մակարդակները, իսկ տատանողական աշխատանքների դեպքում՝ համապատասխան հսկողություն․
  • զգեստափոխվելու, հագուստը, կոշիկները, անհատական պաշտպանության միջոցները պահպանելու համար սանիտարական և անձնական հիգիենայի սենյակներ կամ համապատասխան առանձնացված տեղեր` լվացարաններով, ցնցուղարաններով, զուգարաններով․
  • հասանելի և անարգել արտակարգ ելքեր՝ անհրաժեշտ նշաններով և լուսավորությամբ․
  • հրդեհաշիջման միջոցներ, առաջին օգնության փաթեթներ և ազդանշանային համակարգեր՝ պատշաճ հրահանգներով․
  • վտանգավոր տարածքներում մանրամասն տեղեկատվական նշաններ՝ հնարավոր ռիսկերի և անհրաժեշտ նախազգուշական միջոցների նկարագրությամբ․
  1. Գործատուն չի կարող աշկերտին տալ ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ծխախոտի, ծխախոտային այլ արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչներ։
  2. Գործատուն պարտավոր է զերծ պահել աշակերտին նրա բարոյականությանը վտանգող աշխատանքային միջավայրից, ապահովել հարգալից և աջակցող աշխատանքային մշակույթ։
  3. Մասնագիտական ուսումնական հաստատությունը, գործատուի հետ համաձայնեցված ժամանակացույցով, սակայն ոչ պակաս, քան կիսամյակի ընթացքում առնվազն երկու անգամ այցելելում է գործատու կազմա­կերպություն՝ վերահսկելու գործնական աշխատանքային ուսուցման ընթացքը և դրա համապատասխանությունն ուսումնառության վերջնարդյունքներին։
  4. Գործատուն պետք է աշխատավայրի աշկերտի համար տեսանելի վայրում ցուցադրի սույն կարգը և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համապատասխան աշկերտի աշխատաժամանակի և հանգստի ռեժիմը, հանգստի կամ սնվելու համար, լրացուցիչ և հատուկ ընդմիջումները, ինչպես նաև իրավասու վերահսկող մարմնի հասցեն և հեռախոսահամարը։
  5. Գործատուները պետք է պահեն իրենց մոտ աշխատող աշկերտների ցուցակ՝ նշելով նրանց անունն ու ազգանունը, ծննդյան տարեթիվը և բնակության հասցեն, աշխատանքի մեկնարկի ամսաթիվը, իսկ ստորգետնյա աշխատանքի դեպքում՝ նաև այդ աշխատանքը սկսելու ամսաթիվ ու ժամը։
  6. Աշկերտի կյանքի և առողջության հետ կապված ցանկացած պատահար պետք է գործատուի կողմից գրանցվի և անհապաղ հաղորդվի իրավասու պետական մարմիններին, ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստատությանը։

 

 

  1. Վերահսկողությունը

 

  1. Մասնագիտական ուսումնական հաստատությունը կրթության պետական կառավարման լիազոր մարմնին անհապաղ տեղեկացնում է աշկերտի աշխատանքի հետ կապված պատահարների վերաբերյալ։ Կրթության պետական կառավարման լիազոր մարմինն իրականացնում է աշկերտի աշխատանքի հետ կապված արձանագրված պատահարների մշտադիտարկում, համապատասխան աշխատանքի մեջ ներգրավման արդյունավետության գնահատում և հաշվի է առնում դրանք մասնագիտական կրթական ծրագրի տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիրը կամ մասնագիտական կրթության համապատասխան որակավորման պետական կրթական չափորոշիչները մշակելիս և դրանք փոփոխելիս։
  2. Սույն կարգի պահպանման վերահսկողությունն իրականացնում է համապատասխան տեսչական մարմինը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եթե ստուգումների ընթացքում տեսչական մարմինը հիմնավոր կասկած ունի, որ աշկերտի կողմից իրականացվող աշխատանքը իր բնույթով այնպիսին է, որ վտանգում նրա առողջությանը (այդ թվում՝ ֆիզիկական և մտավոր զարգացումը), բարոյականությանը, սպառնում նրա անվտանգությանը, տեսչական մարմինը համապատասխանաբար ծանուցում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնին և մասնագիտական ուսումնական հաստատությանը։
  • Duration

    07.11.2024 23.11.2024
  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 355

Print

Related documents / links

Suggestions

Արմենուհի Սերոբյան

17.11.2024

Արմենուհի Սերոբյան , մանկավարժ Կարծում եմ,որ չափազանց հրատապ և կարևոր է այս նախագիծը, որով հստակ սահմանվում է աշխատանքային պայմանագրի հիման վրա որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց (այսուհետ՝ աշկերտ)՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխան ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում (այսուհետ՝ սույն կարգով նախատեսված աշխատանք) ներգրավելու, ինչպես նաև նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները սահմանելու վերաբերյալ: Կարծում եմ օրենքի հստակ ամրագրումը կստիպի գործատուներին հաշվի առնել բոլոր նշված գործոնները 16-18 տարեկան աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելիս և այդ տարիքային խմբին որպես ավելի շատ պետք է խրախուսել աշխատանքային ավելի գրավիչ պայմաններով, այլ ոչ թե շահագործել որպես ավելի թույլ և անպաշտպան օղակ

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.