Under development
ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչնդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար, վարձույթի շուկայի համկարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի ռեյթինգների նշագրումը, գեներացված եկամուտների համամասնական բաշխման հնարավորությունը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին:
Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում տոմսային համակարգը, որում առկա տեղեկատվությունը անհամատեղելի է իրականության հետ, քանի որ գովազդի ցուցադրման պատճառով ֆիլմերի մեկնարկի ժամը տատանվում է 15-20 րոպեով, միաժամանակ կարգավորված չեն գովազդի շահույթից ֆիլմին հատկացվող չափաբաժինները:
Կինոարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճեներ քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին:
Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից ազգային մարմին ներկայացնելու գործընթացների կարգավորումը առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, շահառուների իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև Հայաստանում կինոշուկայի կարգավորման անհրաժեշտությունից:
Միասնական ավտոմատացված համակարգի ներդրման նպատակն է շուկայի պահանջարկի և տնտեսական արդյունավետության վերլուծությունը, ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների և սպառողների համար գործունեության թափանցիկության ապահովումը, ազգային ֆիլմերի ցուցադրման արդյունքային ցուցանիշների հավաքագրումը, և դրանց համար փոխշահավետ և բարենպաստ պայմանների ապահովումը: Համակարգի կիրառումը պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար հիմնվելով վարձութային վկայականի տվյալների վրա:
-
Discussed
10.08.2023 - 25.08.2023
-
Type
Decision
-
Area
Cultural
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2859
Print