Проект не принят Обсуждалось 18.01.2024 - 06.02.2024 ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (BIPM/ԿՉՄԲ) ԱՍՈՑԱՑՎԱԾ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (OIML/ՕՉՄԿ) ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը Որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ ոլորտներում միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության ապահովումն է։ Որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ ոլորտներում միջազգային կազմակերպություններին անդամակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համար ռազմավարական ընտրություն է։ Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1350-Լ որոշմամբ սահմանված պահանջից, որով հաստատվել է 2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրը և միջոցառումների ցանկը (որի 4-րդ կետով նախատեսված միջոցառումն է «Անդամակցություն ՕՉՄԿ կառույցին, Օրենսդրական չափագիտության բնագավառում նորմատիվաիրավական բազայի պարբերաբար թարմացման և օրենսդրական չափագիտության ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրման նպատակով»)։ 6 3 0 1591