Обсуждалось 22.06.2021 - 07.07.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է գերեզմանատների ու դիակիզարանների սանիտարապաշտպանիչ գոտիների չափերը դասակարգել՝ ելնելով դրանց հզորությունից /մեծությունից/ և շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգավորության աստիճանից, սահմանել կառուցապատման, բարեկարգման, բնապահպանական կանոններ: Այդ նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1910 որոշման 4-րդ հավելվածով հաստատված կանոններում: Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ձևավորված բնակավայրերում կազմակերպել արդի չափանիշներին համապատասխան նոր տիպի գերեզմանատներ և դիակիզարաններ: 1 0 0 5297