Обсуждалось 20.01.2025 - 04.02.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 797-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի շուրջ 2024 թվականի հուլիսի 1-ին փոխվարչապետի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ առաջարկվել է դեռևս ձեռնպահ մնալ Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցի կառուցումից, անհրաժեշտություն է առաջացել կատարելու փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2035 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 797-Ն որոշման մեջ։ 2 1 0 842