В стадии разработки Обсуждалось 19.09.2024 - 09.10.2024 «Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին» Հանրային առողջության պաշտպանության, հիվանդությունների կանխարգելման, կենսաբանական հավասարակշռության պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրականացնել կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներ: 1 2 0 1611
Обсуждалось 21.01.2021 - 05.02.2021 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է համավարակների և համաճարակների ժամանակ վարակի օջախներում կանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև համավարակով կամ համաճարակով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար ՀՀ ԶՈՒ բուժծառայողների և բուժաշխատողների հավելումների չափի սահմանում: 2 0 0 7814
Проект принят Обсуждалось 27.08.2020 - 11.09.2020 ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծեր 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները չվերանալու, հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի պայմաններում արտակարգ դրության ռեժիմի պահպանությունը անհրաժեշտություն էր Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը կանխելու համար: Այդուհանդերձ, վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած համաճարակի պայմաններում, նկատվում է վարակի աճի տեմպերի նվազում, ինչով պայմանավորված այլևս վերանում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված միջոցառումների և սահմանափակումների շարունակական կիրառումը դեռևս կարող է էական ազդեցություն ունենալ հիվանդության դեպքերի թվի աճի տեմպերի նվազման վրա: Հետևաբար, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական գործիքակազմ, որը հնարավորություն կընձեռի կիրառել որոշակի միջոցառումներ և դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում: Ամբողջ վերոգրյալը վկայում է ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: 5 11706