Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 30.11.2023 - 15.12.2023

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի սննդամթերքի անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան կառույցների արագ արձագանքման հետ կապված փոխհամագործակցությունը, կստեղծվի սննդամթերքի անվտանգության արտակարգ դեպքերին արագ և արդյունավետ արձագանքման համակարգ և նվազագույնի կհասցվի սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը:   
8 2791

Обсуждалось 07.09.2023 - 22.09.2023

Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման արդյունքները, փաստաթղթերը կնքելու կամ փաստաթղթերում համապատասխան նշումներ իրականացնելու միջոցով ձևակերպելու դեպք սահմանելու մասին Նախագծով նախատեսվում է սահմանել, որ մաքսային զննման արդյունքներով մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտումներ չհայտնաբերվելու դեպքում մաքսային զննման ակտ չի կազմվում և այդպիսի զննման արդյունքները արձանագրվում են համապատասխան տեսակի կնիքով ապրանքներն ուղեկող փաստաթղթերի կնքմամբ կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից այդպիսի զննման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի վրա գրառում կատարելով։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային զննմանն առնչվող և հետագա մաքսային գործառնությունների ժամանակահատվածի կրճատում և վարչարարության պարզեցում։
0 1791

Обсуждалось 15.05.2023 - 30.05.2023

ԱՅՆ ԴԵՊՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ԵՐԲ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՎԱՐՏԸ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ   Նախագծով նախատեսվում է սահմանել մինչև մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման ավարտը ապրանքների բացթողման դեպքում մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովման՝ մաքսային մարմիններին չներկայացման համապատասխան դեպք։ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսված չափանիշներին բավարարող հայտարարատուների համար կստեղծվեն ապրանքների բացթողման բարենպաստ պայմաններ, կնվազեցվեն հայտարարատուների ժամանակային և ֆինանսական ծախսերը։
0 2107

В стадии разработки

Обсуждалось 28.08.2018 - 12.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7263