Обсуждалось 29.12.2023 - 13.01.2024 ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ Հայեցակարգի հիմնական նպատակն է․ վերլուծել սնանկության ոլորտում առկա իրավիճակը. բացահայտել ոլորտում առկա խնդիրները և վերհանել կարիքները․ միջազգային փորձի հաշվառմամբ ներկայացնել սնանկության օրենսդրության բարեփոխման հայեցակարգային ուղղությունները և առաջարկվող լուծումները․ ուրվագծել սնանկության նոր օրենսդրության կիրարկման ճանապարհային քարտեզը․ համակարգային, համապարփակ և լիարժեք օրենսդրություն ապահովելու համար հանդես գալ որպես սնանկության վարույթին առնչվող բոլոր ընթացակարգային և նյութական ասպեկտները ներառող մեկ միասնական օրենսդրական ակտի նախագծի մշակման հիմք։ Հայեցակարգը նպատակ ունի հանդես գալ նաև որպես անհրաժեշտ և արժեքավոր աղբյուր. Սնանկության օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հիմնավորման մշակման. Սնանկության օրենսգրքի կիրառման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման․ գիտագործնական նյութերի մշակման համար։ 0 2824
Обсуждалось 15.04.2022 - 30.04.2022 ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. այն դեպքում, երբ դիմումի հիմքում ընկած է բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագրից բխող պարտավորություն, ապա պարտապան ֆիզիկական անձի կողմից կամավոր սնանկության դիմում ներկայացնելիս պարտադիր դարձնել պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության հետ պարտքի վերակառուցմանն ուղղված բանակցությունների վերաբերյալ ապացույց և Օրենքին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիր կամ պարտապանից հօգուտ պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ առկա լինելու դեպքում՝ եզրափակիչ դատական ակտի պատճենը ներկայացնելու պահանջը, պարտադիր դարձնել պարտապանի կողմից 12-րդ հոդվածով սահմանված փաստաթղթերի ներկայացումը, հստակեցնել կառավարչի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցերի վերաբերյալ Օրենքի կարգավորումները, նախատեսել անհրաժեշտ կարգավորումներ դատարանի կողմից հատուկ համակարգչային ծրագրի միջոցով կառավարչի թեկնածուի ընտրությունն իրականացնելու հնարավորության համար, հնարավորություն տալ հանրային ծառայողներին մասնակցելու սնանկության կառավարիչների որակավորմանը, պայմանով, որ վերջիններիս որպես սնանկության գործով կառավարիչ գործունեությունը կասեցվում է մինչև ծառայությունից ազատվելը, սահմանել անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կիրառված արգելանքը սնանկության վարույթի շրջանակներում վերացնելու հստակ կարգավորումներ, սահմանել սնանկության գործով էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացման կարգը, ինչպես նաև կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգից պարտապանի վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու հնարավորություն, այն տրամաբանությամբ, որ նշված տեղեկությունների ներկայացումը հավասարեցվի դիմումի հիման վրա տրամադրված տեղեկատվությանը, սահմանել կառավարչի կողմից գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքում հայտարարության հրապարակման պարտականություն նաև հրապարակային սակարկությունների էլեկտրոնային կայքում, պարտապանի մասնակցությամբ քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնված՝ կարճված կամ ավարտված դատական գործով նախապես վճարված պետական տուրքի գումարը դիտարկել որպես պահանջ և գրանցել «է» հերթում, նախատեսել սնանկության գործի շրջանակներից դուրս ապահովված իրավունքի առարկայի արտադատական, դատական բռնագանձման կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին իր պահանջների բավարարման գործընթացը սնանկության գործի շրջանակներում որպես առանձին քաղաքացիական գործ քննելու հնարավորությունը, այդ դեպքերում առանձին քաղաքացիական գործի ընթացքի կարգավորումները, ինչպես նաև մորատորիումի կիրառումից հրաժարվելու դեպքում սնանկությանի գործի ավարտի արգելքը, սահմանել, որ պարտապանի՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձը ևս մտնում է Օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ և դատարանի կողմից տրված կատարողական թերթի համապատասխան, հարկադիր կատարման օրենսդրության հիման վրա ենթակա է բռնագանձման, սնանկության պարզեցված ընթացակարգով սնանկության գործի ավարտի դեպքում նախատեսել դատարանի կողմից սնանկության գործն ավարտելու մասին վճռի կայացման հստակ ժամկետ: 2 0 1 6657
Проект принят Обсуждалось 11.04.2018 - 26.04.2018 Հրապարակվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի՝ 02.10.2017 - 18.10.2017թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը.1) նախատեսվել են սնանկության դատարանին սնանկության գործերի ենթակայությունը սահմանող դրույթներ.2) սնանկության վարույթին առնչվող առանձին քաղաքացիական գործերը կենտրոնացել են սնանկության վարույթի շրջանակներում և սահմանվել են դրանց քննության կարգը և ժամկետները՝ որպես կանոն նախատեսելով պարզեցված վարույթի ընթացակարգով քննությունը.3) սահմանազատվել և հստակեցվել են կամավոր և հարկադիր սնանկության վարույթների հարուցման ընթացակարգերը.4) սահմանվել է սնանկության վարույթի ընթացքում առանձին ակտի ձևով կայացվող որոշումների` դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին դրույթ.5) հստակեցվել են սնանկության վարույթի ընթացքում որոշումների կայացման և բողաքարկման կարգը և ժամկետները.6) հանվել է սնանկության կառավարչի թեկնածություն առաջարկելիս դատարանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պահանջը.7) կարգավորվել են սնանկության վարույթի կարճման կամ դիմումի մերժման դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցերը.8) կառավարիչներին հաշվառելու, համակարգչային ծրագրի միջոցով ընտրելու գործառույթները վերապահվել է արդարադատության նախարարությանը՝ ի լրումն կառավարիչների որակավորումն իրականացնելու վերջինիս լիազորության.9) բացառվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցման նվազագույն աշխատավարձի տասնապատիկը գերազանցող անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը.10) սահմանվել են կարգապահական վարույթի հարուցման և իրականացման կարգը և այլ մանրամասները՝ ժամկետները, առիթներն ու հիմքերը.11) նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները, սահմանվել են հավելավճարներ սնանկության վարույթը սեղմ ժամկետներում ավարտելու դեպքում և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը.12) սահմանվել է որակավորված սնանկության կառավարչի գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցում անցնելու պարտադիր պահանջ.13) սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ.14) հստակեցվել է սնանկության կառավարչի գործողությունների և անգործության բողոքարկման կարգը.15) սահմանվել են սնանկության կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու և կասեցնելու հիմքերը և կարգը.16) սահմանվել են ապահովված իրավունքի առարկայի վրա մորատորիում չտարածելու և արտադատական կարգով իրացման նոր կարգավորումներ, ապահովված պարտատիրոջը հնարավորություն է տրվել անխոչընդոտ իրացնելու ապահովված իրավունքի առարկան ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով՝ միաժամանակ հնարավորություն տալով դատարանի որոշմամբ այն օգտագործել ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում, եթե ֆինանսական առողջացումը հնարավոր չէ իրականացնել առանց դրա օգտագործման, և որպես ապահովված պարտատիրոջ իրավունքների պաշտպանության երաշխիք և միջոց սահմանելով վերջինիս համարժեք պաշպանություն տրամադրելու անհրաժեշտությունը.17) կարգավորվել են սնանկ ճանաչված պարտապանի և սնանկ ճանաչված երրորդ անձ գրավատուի գրավի առարկա գույքի վաճառքի հետ կապված հարցերը.18) երրորդ անձ գրավատուի, երաշխիք տված անձի և երաշխավորի համար ապահովվել են պարտապանի իրավունքներին հավասար իրավունքներ.19) կանոնակարգվել է պարտապանի իրական և հնարավոր գույքային զանգվածի վերաբերյալ տեղեկությունները պարտապանի կողմից հայտնելու գործընթացը, սահմանվել է պատասխանատվություն այդ առումով պարտապանի կողմից իր պարտականությունները չկատարելու համար, ինչպես նաև նախատեսվել է գույքագրման նպատակով պարտապանի բնակարան կամ այլ շինություն սնանկության կառավարչի ազատ մուտք գործելու հնարավորություն.20) սահմանվել են պարտատիրոջ հանդեպ երաշխավորի և երաշխիք տված անձի կողմից պարտատերերի պահանջների բավարարմանը, ինչպես նաև պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրմանն ուղղված կառուցակարգեր` կառավարչին օժտելով համապատասխան լիազորություններով.21) սահմանվել է սնանկ ճանաչված անձի ֆինանսական վիճակի վերլուծության ժամանակ կեղծ կամ կանխամտածված սնանկության հիմքերին անդրադառնալու պահանջ.22) սահմանվել է ֆինանսական առողջացման ծրագրին պարտատերերի քվեարկությունն ըստ պարտատերերի առանձին դասերի իրականացնելու կարգը.23) նախատեսվել է սնանկության գործի, այդ թվում՝ պարտատերերի պահանջների գրանցամատյանի վարման, ինչպես նաև հրապարակային սակարկությունների միջոցով պարտապանի գույքի վաճառքը իրականացնելու էլեկտրոնային կարգ.24) պարտատերերին վերապահվել է պարտապանի գույքի գնահատման հարցում ակտիվ դերակատարում.25) հստակեցվել է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության բովանդակությունը.26) սահմանվել է վաճառքի ենթակա, ինչպես նաև իրացված անշարժ գույքից դրանց տիրապետող անձանց վտարելու պահանջ ներկայացնելու` կառավարչի իրավունքը.27) սնանկության վարույթում էլեկտրոնային եղանակով աճուրդների իրականացման վերաբերյալ սահմանված դրույթից ելնելով՝ փոփոխություն է կատարվել նաև «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում.28) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել է իրավաբանական անձի լուծարման գրանցման դեպքում այդ անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի, ինչպես նաև հարուցված և չկարճված կատարողական վարույթների բացակայության մասին տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը: 0 9642