Проект принят Обсуждалось 23.05.2023 - 07.06.2023 ՀՀՇՆ «ՀԵՆԱՊԱՏԵՐ, ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՐԳԵԿԼԱԿՆԵՐ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ 1. Սույն շինարարական նորմերի պահանջները տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող հիդրոտեխնիկական կառույցների՝ հենապատերի, նավարկելի ջրարգելակների, ձկնաթող և ձկնապաշտպան կառույցների նախագծման վրա: 2. Ափամերձ գոտիներում նախատեսված կառույցների նախագծումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ջրային օբեկտների յուրահատուկ պայմաններն արտացոլող պահանջները, ներառյալ՝ ջրաբանական ռեժիմը և ջրի ագրեսիվությունը: 3. Սեյսմիկ գոտիներում, նստող, ուռչող գրունտերի, կարստի, սողանքների և սելավների առաջացման պայմաններում նախատեսվող կառույցները նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմերի լրացուցիչ պահանջները: 9 2 0 2227