Обсуждалось 20.08.2024 - 04.09.2024 «ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ, ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՔԱՂՎԱԾՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կսահմանվեն հարկային մարմնի կողմից բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին հարցման կարգը և ձևը, հարկ վճարողի կողմից բանկային հաշվի քաղվածքի տրամադրման կարգը, այսինքն` կապահովվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-125-Ն օրենքի կիրարկումը: 0 74 1 2322
Обсуждалось 02.10.2023 - 17.10.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նպատակը հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային հաշիվների քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունման արդյունքում կկանոնակարգվի բանկային հաշվի քաղվածք տրամադրելու հարկային մարմնի պահանջի, ինչպես նաև բանկային հաշվի քաղվածք չտրամադրելու կամ բանկային հաշվի քաղվածքում օրենքով սահմանված տեղեկություններին չհամապատասխանող տեղեկատվություն տրամադրելու համար հարկային մարմնի կողմից պատասխանատվության կիրառման վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը, ինչպես նաև բանկի կողմից հարկ վճարողների վերաբերյալ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները հարկային մարմնին տրամադրելու վերաբերյալ դրույթը կհամապատասխանեցվի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով նախատեսված կանոնակարգումներին: 3 275 0 5457