Обсуждалось 28.10.2024 - 12.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ (ՀՐԱԺԵՇՏԻ) ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի հանրային քննարկամանը: «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները ու պայմանները սահմանելու մասին» որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 12- ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա որոշման նախագծի հանրային քննարկում 0 0 0 368
Обсуждалось 17.09.2024 - 02.10.2024 «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի N97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծային կարգավորումներով կապահովվեն 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-296-Ն օրենքներով նախատեսված կարգավորումների իրացումը։ 0 3 0 737
Обсуждалось 17.09.2024 - 02.10.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ Նախագծային կարգավորումներով կապահովվեն 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-295-Ն և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-296-Ն օրենքներով նախատեսված կարգավորումների իրացումը։ 0 4 0 637
Обсуждалось 31.07.2024 - 15.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։ 1 4 0 902
В стадии разработки Обсуждалось 25.06.2024 - 10.07.2024 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու համար, խնայել ժամանակը և ռեսուրսները, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։ 8 2 0 1398
В стадии разработки Обсуждалось 22.04.2024 - 07.05.2024 «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն համայնքների ղեկավարների լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում, կարգելվեն ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների մասնավորեցումը, ինչպես նաև կհստակեցվի «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջները չկատարելու դեպքում պատասնատվության կարգը: Օրենքների մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը։ 1 5 0 1628
Обсуждалось 01.02.2024 - 18.02.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի №737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նա¬խա¬գիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» №737-Ն որոշման №1 հավելվածը լրացնել նոր՝ «Պետական պահպանության ծառայություն» բաժնով: 0 5 0 1884
Обсуждалось 01.02.2024 - 16.02.2024 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծային կարգավորումներով շտկվում են Օրենքի բազմաթիվ փոփոխությունների արդյունքում որոշ դրույթներում առաջացած եզրութաբանական, շարահյուսական բնույթի սխալները, Օրենքի 9-րդ և 16-րդ հոդվածների բովանդակությունը համապատասխանեցվում է այդ հոդվածների վերնագրերին։ Նախագծով պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանել նաև այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում զբաղեցնում է պետական պաշտոն (պաշտոններ)։ Լրացուցիչ արձակուրդային վճարը (գործող օրենքով՝ միանվագ արձակուրդային վճարը) արձակուրդի օրերին համամասնորեն վճարելու կարգավորմամբ գործատուի համար աշխատանքից ազատվող պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձից հետգանձումներ կատարելու, սոցիալական վճարի վերահաշվարկ կատարելու և դրանով պայմանավորված վերահաշվարկի արդյունքում առաջացած տարբերության չափով գործատուի համար սոցիալական վճարի լրացուցիչ պարտավորություն առաջանալու դեպքերը կբացառվեն: Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանեցվում է«Հանրային ծառայության մասին» օրենքին, իսկ Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին։ 6 16 1 2497
Обсуждалось 26.01.2024 - 10.02.2024 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը կարող է թույլատրել մեկ վարույթում միացնելու տարբեր վարույթներում քննվող մի քանի գործեր, եթե նման միջնորդություն ներկայացնող կողմը հիմնավորում է, որ դրանց միջև առկա է փոխադարձ կապ և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը: Գործերը միացվում են հայցադիմումը ներկայացնելու պահին առավել մեծ հայցագին ունեցող վարույթում: Այսինքն՝ առաջարկվում է գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ, 2.5-րդ և 2.6-րդ մասերով, ինչի արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանին կընձեռվի հնարավորություն միավորելու տարբեր դատավորների վարույթներում գտնվող և միմյանց հետ փոխկապակցված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը: Նախագծով առաջարկվում է վարույթները միավորելու օբյեկտիվ չափանիշ՝ այն է՝ գործերը միացվում են այն վարույթում, որը վարույթ է ընդունվել ավելի վաղ: Նշված կարգավորման արդյունքում՝ կբացառվի համապատասխան գործերը որևէ դատավորի վարույթում միացնելու կամայական ընտրությունը և հետևաբար՝ լայն հայեցողություն դրսևորելու հնարավորությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ Նախագծի ընդունումն անհրաժեշտ է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված վարույթները միավորելու եղանակով գործերի առավել արդյունավետ քննության հնարավորություն ստեղծելու տեսանկյունից: 15 9 2 1988