Обсуждалось 15.12.2022 - 30.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է բացառիկ դեպքերում օտարերկրյա քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիքին առչվելու թույլտվություն տրամադրել՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշմամբ հաստատված կարգի համապատասխան պահանջների պահպանման: 2 17 0 3709
Обсуждалось 13.09.2022 - 29.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց կացարանով ապահովումն իրականացվում էր «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման ընթացակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28 N 54 արձանագրային որոշման հիման վրա։ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի թիվ № 02/10.20/26829-2021 հանձնարարականի պահանջն առ այն, որ անհրաժեշտ է Կառավարության արձանագրային որոշումները վերաձևակերպել այլ իրավական ակտերի ձևաչափով և համապատասխան նախագծերը ներկայացնել վարչապետի աշխատակազմ, մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահվման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: 2 3 1 3303
Обсуждалось 17.11.2021 - 02.12.2021 «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2021թ. նոյեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: 0 4 0 5930
Обсуждалось 10.10.2019 - 25.10.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարումը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման նախաբանում կամրագրվի ակտի ընդունման նորմատիվ հիմքը՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին հղում կատարելու միջոցով, ինչպես նաև կսահմանվի ՀՀ քաղաքացու հին նմուշի անձնագրի ձևը։ 3 1 0 6756
Обсуждалось 09.07.2019 - 24.07.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համապատասխանեցումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին, ինչպես նաև կվերանայվեն արական սեռի զինապարտ քաղաքացիներին անձնագրեր տրամադրելու ժամկետները և ընթացակարգը։ 4 2 1 8078