Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 26.09.2024 - 11.10.2024

ՀՀՇՆ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը սահմանում են քաղաքաշինական գործունեության փուլերում (տարածքների հատակագծման, ճարտարապետաշինարարական նախագծման, կապիտալ շինարարության օբյեկտների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, շենքերի և շինությունների շահագործման, ինչպես նաև ինժեներական պաշտպանության սխեմաների (նախագծերի) մշակման) ինժեներական հետազննության իրականացման ժամանակ վտանգավոր բնական ազդեցությունների գնահատման հիմնական դրույթները։
0 548

Обсуждалось 30.01.2024 - 14.02.2024

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 157.15-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցապատողների կողմից շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցության նվազեցման, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում փողոցների երթևեկության և հետիոտնի անցումների անվտանգության ապահովման, կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական վիճակի ապահովման պայմանները չապահովելու համար: Նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով վարչական պատասխանատվություն է նախատեսված կառուցապատողի կողմից Երևան քաղաքի վարչական սահմաններում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում սահմանված պահանջները, պայմանները չպահպանելու համար: Հիշյալ պահանջները, պայմանները սահմանված են Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում), որով կարգավորված են Երևան քաղաքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեության բնագավառում ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված գործող նորմերի իրականացման ենթակա լրացուցիչ պայմանները: Նույն որոշման հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ լրացուցիչ պայմանները` պարտադիր պահանջների և իրականացման ենթակա միջոցառումների համալիր է, որն ուղղված է Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նույն որոշման հավելվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ լրացուցիչ պայմանները տարածվում են այն անձանց վրա (կառուցապատողներ կամ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցողներ, այսուհետ` Կառուցապատող), որոնց կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող քաղաքաշինական գործունեության օբյեկտում կատարվող կամ կատարվելիք շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվում է շինարարության կամ քանդման թույլտվություն (այսուհետ` Կառուցապատվող օբյեկտ): Կառուցապատվող օբյեկտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք պարտավոր են պահպանել սույն կարգով սահմանված լրացուցիչ պայմանները շինարարական աշխատանքների իրականացման բոլոր փուլերում:   Չնայած այն հանգամանքին, որ հիշյալ պահանջների չապահովման համար ներկայումս գործող օրենսդրությամբ նախատեսված է պատասխանատվություն, այնուամենայնիվ, վերոնշյալ խումբ վարչական իրավախախտումները Երևան քաղաքում դեռևս խիստ մեծ թիվ են կազմում։ Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց և վարչական տույժի ենթարկվելուց հետո համապատասխան սուբյեկտները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո։   Գործող պրակտիկան ցույց է տալիս, որ վարչական իրավախախտում կատարելու զսպող մեխանիզմ հանդիսանում է հենց սահմանված վարչական տույժերի վերանայումն ու խստացումը, որը նպատակ ունի կանխելու կատարվող իրավախախտումներն ու դրանց հնարավոր վնասակար ազդեցությունները:   Նախագծով առաջարկվում է առանձնացված պատասխանատվություն սահմանել 4-րդ կամ 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների համար շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում կառուցապատողների կողմից քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևան քաղաքում իրականացման լրացուցիչ պայմանները խախտելու համար՝ տուգանքի չափը նախատեսելով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել Կառուցապատողների զգոնությունը և պատասխանատվությունը կատարվող վարչական իրավախախտումների նկատմամբ, և առավել խիստ վարչական պատասխանատվության միջոցների կիրառմամբ հասնել Կառոււցապատողների կողմից հիշյալ պահանջների պահպանմանը, որոնք ուղղված են Երևան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթևեկության և հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նախագծով առավել խիստ վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև հիշյալ արարքների կրկին կատարման դեպքերի համար:   Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.2-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելու համար, որի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման: Այս առումով նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ հոդվածով որպես վարչական տույժի տեսակ նախատեսված է  վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը, որը վերաբերվում է ինչպես իրավախախտում կատարող անձին, այնպես էլ երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմանը, Նախագծով առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն՝ նույն հոդվածի շրջանակներում հնարավորություն տալով առգրավելու իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող այն առարկաները, որոնք հիշյալ իրավախախտումը կատարելու գործիք են հանդիսացել: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված է առգրավման իրավասություն, իսկ նույն օրենսգրքի 310-րդ հոդվածով կարգավորված են առգրավման և բռնագրավման կարգի հետ կապված հարաբերությունները՝ գործնականում առգրավման և բռնագրավման գործընթացի իրականացումը ապահովելու համար` Նախագծով առաջարկվում է հիշյալ հոդվածում լրացնել նաև 180.2-րդ հոդվածը:
0 2083

Обсуждалось 29.01.2024 - 13.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ԵՎ 728-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում կառուցապատման կարգավորման նպատակով սահմանվում են ճարտարապետական և պատմական միջավայրի անվտանգ, գրավիչ և հարմարավետ կազմավորմանն ու կատարելագործմանն ուղղված պահանջներ ու կարգավորվում են քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների փոխհարաբերությունները, ինչպես նաև հստակեցվում է այդ տարածքներում նախատեսվող քաղաքաշինական գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմն ու բովանդակությունը և դրանց ներկայացման ընթացակարգը:
0 1723

Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ, ԾՐԱԳՐԱՅԻՆ (ԿԱՄ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 660 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կվերացվեն իրավական ակտերում առաջացած անհամապատասխանություններն ու գործառույթների կրկնությունները, կկանոնակարգվեն քաղաքաշինական գործունեության միջոցով մարդու կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման, հրապարակման և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգն ու պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների կազմը:
0 2124

Проект принят

Обсуждалось 26.04.2023 - 11.05.2023

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է օպտիմալացնել կառուցապատման ընթացակարգի առանձին փուլերը կանոնակարգող, տարբեր տարիներին հաստատված և ներկայումս գործող օրենսդրական ակտերը (Հայաստանի Հանրապետության կառավարության  2009 թվականի հուլիսի 2-ի N 777-Ն, N 775-Ն, N 788-Ն, N 774-Ն, 2009 թվականի հուլիսի 23-ի N 855-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 27-ի  N 1533-Ն որոշումներ)` դրանք մեկ ընդհանրական փաստաթղթում միավորելու, առկա փոխհատումներն ու կրկնությունները վերացնելու, լիցենզիաների տրամադրման առավել հստակ և հնարավորին պարզ պայմաններ սահմանելու միջոցով` դրանք փոխկապակցելով օբյեկտների ռիսկայնության աստիճանի հետ:
0 2897

Обсуждалось 06.04.2023 - 21.04.2023

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ի կատարումն ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 8-ի N 02/12.4/22087-2022 հանձնարարականի՝ ինքնակամ կառույցների կանխարգելման նպատակով սահմանվում է պատասխանտվություն համայնքների վարչական սահմաններում գտնվող հատուկ նշանակության և հատուկ պահպանվող տարածքների հողերում, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, ինչպես նաև տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների հողամասում ինքնակամ կառույցների հայտնաբերելու դեպքում հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից ինքնակամ կառույցի իրականացման չկանխարգելման, քանդման (ապամոնտաժման) մասին որոշում չկայացման կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը չապահովման դեպքերի համար:
0 2592