Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 14.10.2024 - 29.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ներդնել դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ: Մասնավորապես, նախատեսվում է Որոշման մեջ կատարել լրացում հավելվածի տեսքով` համաձայն Հավելված N 4-ի: Ներկայումս շահառուները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում դեղերը ստանում են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից` գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն: Մասնավորապես, շահառուները ստանում են այն դեղերը, որոնք ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններըւ ձեռք են բերել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հայտարարված մրցույթների արդյունքում: Սակայն դեղերի ձեռք բերման հնարավորություն ունենում են ոչ բոլոր շահառուները։ Չնայած դեղատների խտությունը Երևանում բավականին բարձր է և 10․0 հազար բնակչին ընկնում է 7,3 դեղատուն` շուրջ 3 անգամ գերազանցելով ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշը, սակայն գյուղական բնակավայրերում դրանք բացակայում են և 24% գյուղացիական տնտեսությունների համար մոտակա դեղատունը գտնվում է ավելի քան 10 կիլոմետր հեռավորության վրա։ Բացի ֆիզիկական հասանելիությունից, բավականին մեծ է ֆինանսական հասանելիության խնդիրը, քանզի գումարի սահմանափակ լինելը հնարավորություն չի տալիս ավելի մեծ թվով շահառուների սպասարկել։ Խնդիրը կայանում է նրանում, որ դեղի մատակարարները հետաքրքրված չեն մասնակցել գյուղական բժշկական կենտրոնների հայտարարած մրցույթներին՝ դրանց փոքր ծավալների պատճառով կամ էլ առաջարկում են դեղերն ավելի բարձր գներով։ Դա է պատճառը, որ որոշ դեղերի մասով մեծածախ և մանրածախ գների տարբերությունը կարող է 2-ից 125% կազմել՝ միջինում նույնիսկ գերազանցելով համեմատելի երկրներում դեղերի գները 29%-ով։
0 560

Обсуждалось 01.07.2024 - 16.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N2344-Ն որոշմամբ 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ի լրումն թվով 7 միջոցառումների՝ փորձարարական կարգով ևս թվով 17 միջոցառումների փոխհատուցումն սկսվեց իրականացվել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով: Փոփոխության արդյունքում վերացավ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարների ամսական համամասնությունների հետ, վերացավ պարբերաբար իրականացվող բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը: Ներկայումս սահմանված կարգով հերթագրումները իրականացվում են միայն ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի «Վերականգնողական բժշկական օգնություն մինչև 18 տարեկան անձանց» ու «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ մինչև 18 տարեկան անձանց»  ենթամիջոցառումների մասով:          Թվով 17 միջոցառումների շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 36,5 մլրդ ՀՀ դրամ, կամ տվյալ տարեկան հատկացված ֆինանսական միջոցների 48,1 %-ը: Ըստ կանխատեսումների 2024 թվականի առաջին կիսամյակի համար սահմանված հերթագրման ցուցանիշները /տվյալ ժամանակահատվածի համար հատկացված ֆինանսական միջոցների 30%-ի չափով/ չեն գերակատարվի, իսկ երկրորդ կիսամյակի համար հերթագրման անցման ցուցանիշների գնահատում իրականացվում է ամենամսյա կտրվածքով՝ եթե հաշվետու ամսվա վերջի դրությամբ փաստացի մատուցված ծառայությունների ծավալը գերազանցում է տվյալ եռամսյակի համար հատկացված միջոցները 1/3-ի չափով (առաջանցիկ կատարողականը առավելագույնը մեկ ամսվա չափով): Հերթագրման ոչ ենթակա ծառայությունների աճը մեծամասամբ պայմանավորված է դիմելիության աճով՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմամբ, ինչպես նաև Արցախից տարհանված բնակչությանը մատուցված ծառայությունների աճով:          Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների շրջանակներում փորձարարական կարգով պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով իրականացվող աշխատանքները երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:
0 1701

Обсуждалось 27.03.2023 - 11.04.2023

«ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՅ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ.ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակա թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 40 և 43-րդ և ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ գլխի 4.9 կետերից՝ վերոնշյալ նպատակներից և միտված է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն: Գնահատելով և վերլուծելով խնդիրների կարգավորման ուղիներնը առաջարկվում է  «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել և ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին /՞Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի ստեղծագործական բաժնի ՞Գոյ՞ փորձարարական բեմ/: Այսպիսով, առաջիկայում «Բեմարվեստի ազգային փորձարարական ՞Գոյ՞ կենտրոնի թատերախումբը հնարա­վորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադե­միական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութա­տեխնիկական հնարավորություններից, գովազդատեղեկատվական արշավ­ների նախատեսված մասնագիտական-կադրային և ֆինանսական հնարավորություն­ներից: Սրանով կլուծվի նաև դերասանական խումբն առավել լայն ստեղծագործական հարաբերություններում ներգրավելու հարցը, կխթանվեն փոխադարձ ստեղծագործական շփումները, կստեղծվի հնարավո­րություն տարբեր ռեժիսորական ձեռագրերի հետ առնչվելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները, իրականացնում է տարաբնույթ կրթական-մշակութային ծրագրեր, ցուցահանդեսներ, ընդլայնում է խաղացանկը, նախաձեռնում փառատոներ, և այս ամենն ընդլայնում է նաև ստեղծագործական հնարավորությունները:
62 19336

Обсуждалось 14.12.2022 - 29.12.2022

«Այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններում հասկացությունների բաժնում սահմանվել են այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագիր, դրա տեսակները: Հանրակրթական ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ է կարգավորել փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը: Կրթական ծրագրերը որպես հանրակրթական ծրագիր ներդնելը պահանջում է կարգավորման դաշտ՝ հստակ սահմանված ընթացակարգով:
2 3478