Проект не принят Обсуждалось 19.08.2024 - 05.09.2024 Ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի հաստատելու մասին Նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 418-Ն որոշմամբ հաստատված արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության մասնակից և հավակնորդ կազմակերպությունների (այսուհետ՝ մասնակից կազմակերպություն) ըստ իրականացման վայրի գործունեության գնահատման չափանիշների հետ կապված հարաբերությունները 1 4 0 794
В стадии разработки Обсуждалось 25.07.2017 - 09.08.2017 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների ներկայացված օրինագծով կարգավորման առարկան ՀՀ տարածքում ԱՎՕ-ների շինարարության, շահագործման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման ընթացքում շրջակա միջավայրի, պետական, համայնքային, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պաշտպանության և մարդու առողջության անվտանգության ապահովման հետ կապված հարցերն են, որոնք կարգավորվելու են հետևյալ կերպ. Ըստ վտանգավորության աստիճանի ներդրվում է առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրությունը. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվելու է պետական մակարդակով. Ներդրվում է փորձագետների պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը. Առավել հեշտացվում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցումը և գրանցումը դադարեցնելուն առաջադրվող պահանջները. Սահմանվում է պատասխանատվության հստակ միջոցներ օրենքի լրացվող դրույթների խախտման համար: 1 5 6 12470