Обсуждалось 26.12.2023 - 10.01.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 211-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ Կանոնակարգը համապատասխանեցնելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2023 թվականի մայիսի 24-ին ընդունված` ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-182-Ն օրենքով ամրագրված իրավակարգավորումներին: 4 2 0 1668
Обсуждалось 12.10.2023 - 27.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՓՈՍՏԱՅԻՆ ԴՐՈՇՄԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդուման արդյունքում կանոնակարգվելու են ՀՀ փոստային վճարման պետական նշանների հրատարակման տարեկան ծրագրերի մշակման ընդհանուր սկզբունքները, դրանց հրատարակման և գործողության մեջ դնելու, ինչպես նաև հատուկ մարման փոստային դրոշմակների կիրառման հետ կապված գործառույթները: 7 0 0 2020
Обсуждалось 29.09.2023 - 14.10.2023 «Փոստային կապի գործունեության ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և վերլուծության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանի նախագիծ Կարգով սահմանվում է փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի կողմից փոստային կապի ոլորտի հաշվետվությունների և վիճակագրական տվյալների ներկայացման և հավաքագրված տվյալների հիման վրա վերլուծության իրականացման ընթացակարգը: 4 0 0 2097
Обсуждалось 31.03.2023 - 15.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 20-ի «Փոստային կապի ոլորտում մոնիտորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 157-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում հղում կատարել կոնկրետ լիազորող նորմին: Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ կառավարության 2005թ. մարտի 10-ի թիվ 292-Ն որոշմամբ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածի 4-րդ կետում կատարել համապատասխան փոփոխություն: 6 2 0 2741