В стадии разработки Обсуждалось 27.12.2023 - 11.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հափշտակված կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝ այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից՝ փոխադրամիջոցի հափշտակության կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվելու մասին քրեական վարույթ հարուցելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականտիրոջ տնօրինմանը հանձնելը։ Նշված նորմը կգործի, եթե շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով փոխադրամիջոցի գույքահարկի հաշվառում իրականացնող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնում տեղեկատվություն է ստացվում հափշտակված կամ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության հիմքով սեփականտիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցված լինելու մասին։ 2 0 0 2164
Обсуждалось 17.10.2022 - 01.11.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթների և ՀՀ Կառավարության 05.10.2017 թվականի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի ու փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման կարգը սահմանելու մասին›» թիվ 1288-Ն որոշմամբ կարգավորվող հարաբերություններում առկա է հակասություն, որը ստեղծում է որոշակի խոչընդոտներ նշված դրույթներով կարգավորվող գործընթացների իրականացման ժամանակ, որից ելնելով առաջանում է օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: 0 3 0 3148