Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 26.09.2025 - 11.10.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը   Հանրակրթական 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունն իրականացվում է սովորողների թվաքանակի հիման վրա, ինչը երբեմն չի ապահովում լրիվ ծավալով դասագրքերի առկայությունը՝ հաշվի առնելով թվի փոփոխականությունը, կորուստները կամ հավելյալ կարիքները։    Առաջարկվող լրացմամբ 4.1.-ին կետը նախատեսում է 1-4-րդ դասարանների դասագրքերի տպագրությունը սովորողների թվաքանակի նկատմամբ 3 %-ով ավելի՝ պետական բյուջեի միջոցներով։ Այն ուղղված է բարձրացնելու դասագրքերի հասանելիությունը և կանխարգելելու հնարավոր պակասը՝ հաշվի առնելով սովորողների թվի փոփոխականությունը և անհայտ կորուստները, ապահովելու ուսումնական գործընթացի անխափան շարունակությունը հանրակրթական հաստատություններում և պահպանելու պետական բյուջեի արդյունավետ և կանխատեսելի օգտագործման սկզբունքը:
Մնաց {days} օր
27 4753

Обсуждалось 26.02.2024 - 13.03.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող իրավակարգավորման համաձայն յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, ովքեր դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: Գործող իրավակարգավորմամբ սահմանվում է, որ չեն վերադարձվում «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերը: Սակայն սովորողները չեն վերադարձնում նաև տեխնոլոգիա և կերպարվեստ առարկաների գիրք-տետրերը, ինչի մասին կարգավորումն անհրաժեշտ է այդ գիրք-տետրերի տպագրման գործընթացը կազմակերպելու համար: Տեխնոլոգիա և կերպարվեստ առարկաների գիրք-տետրերը աշխատանքային են, դրանք տպագրվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա համար:
Մնաց {days} օր
0 2880
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: