Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 26.10.2021 - 10.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է վերանայել միայն բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը։ Մասնավորապես, առաջարկվում է բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ի մասով սահմանված ընդհանուր չափին համապատասխան։ Նախագծով առաջարկվում է նաև տոկոսների, վարձակալական վճարների, ռոյալթիների, շահաբաժինների, գույքի օտարումից եկամուտների մասով, Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից գույքի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացնել հաշվեգրման մեթոդով։
2 5991

В стадии разработки

Обсуждалось 22.07.2020 - 06.08.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի 23 տարին լրացել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը և նրա կենսաթոշակի գործում առկա է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա նրա` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի: Եթե նրա կենսաթոշակի գործում առկա չէ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր (այդ թվում՝ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը) ներկայացնելու դեպքում անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է 2020 մայիսի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից 1-ից: Նույնաբովանդակ փոփոխություն նախատեսվում է կատարել նաև ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 26-ի թիվ 635-Ն որոշման մեջ: Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը: Նախագծում հստակեցվում է նաև խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի (հոգեզավակի) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը (նպաստը) վճարելու կարգը:    
1 6771