Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 10.09.2021 - 30.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կա­տա­­­­րումն «Հար­կային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետություն­ների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագ­րութ­յան (այսուհետ` Արձանագրություն) կիրար­­կումն ապա­­­­հովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 13.01.2021թ. N16-Ա որոշման:  Արձանագրությամբ նախատեսվող ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով պահանջվող տեղեկությունների փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի N1337-ն որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ նախատեսելով Արձանագ­րութ­յան Հավելվածների պահանջներով սահմանված՝ Արձանագրությամբ սահմանված լրացուցիչ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ՀՀ հարկային մարմնին տրամադրելը: 
0 4591