Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 10.08.2023 - 25.08.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն) որոշման նախագծի (այսուհետ՝ Նածագիծ) ընդունումը միտված է վերոնշյալ Կառավարության որոշման, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունների հետ համապատասխանեցնելու նպատակով։ 
0 3521

Обсуждалось 17.04.2023 - 03.05.2023

««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաև զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց:   
0 2328

В стадии разработки

Обсуждалось 15.08.2019 - 30.08.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունման նպատակն է ապահովել աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով վնասի հատուցման իրավունք ունեցող և այդ հատուցումը չստացող անձանց վնասի հատուցում ստանալու իրավունքի իրացումը: Առաջարկվող օրինագիծն ընդունվելու դեպքում Կառավարությունը կունենա Սահմանադրության 6-րդ հոդվածով պահանջվող օրենսդրական հիմքը՝ աշխատողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ ֆիզիկական անձի գործունեության դադարեցման և աշխատողի կողմից լուծարված կազմակերպության կապիտալացված գումարների հաշվին հատուցում չստացվելու դեպքում, սահմանել պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող հատուցման չափ և կարգ։  
1 8131