Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

24.02.2026 12.03.2026
«Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին» ՀՀ օրենքի նախագծի և օրենքի նախագծից բխող այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որն, ի թիվս այլնի, հիմնված է ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: Սահմանադրական այս նպատակների իրագործման համար հատկապես կարևոր է էներգետիկայի ոլորտի զարգացումը և արդիականացումը: Կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 48-Լ որոշմամբ հավանություն ստացած՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով (մինչև 2040 թվականը) (այսուհետ՝ ռազմավարություն) բնագավառի զարգացման հիմնական առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի առավելագույն օգտագործումը և էներգախնայողության ներուժի իրացումը։ Վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացված բարեփոխումների շրջանակում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Էներգետիկայի մասին» և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքներում և ռազմավարությունում։
Մնաց {days} օր
0 654
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: