Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 29.07.2022 - 14.08.2022

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում վարչական պատասխանատվություն է սահմանվում զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու համար:
0 4621

Обсуждалось 30.11.2021 - 15.12.2021

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության բնագավառում համապատասխան թույլտվությամբ նախատեսվող քանդման կամ ապամոնտաժման աշխատանքների չկատարման նկատմամբ (պատվիրատուների և կատարողների) պատասխանատվության միջոցների կիրառման ապահովումը, վարչական պատասխանատվության ենթարկելու իրավակարգավորման օրենսդրորեն ամրագրումը:  
1 4837

Обсуждалось 07.06.2019 - 22.06.2019

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին      Օրենքի նախագծի համաձայն օրենսգրքում ուժը կորցրած օրենքին կատարվող հղումը փոխարինվում է գործող օրենքին կատարվող հղմամբ, օրենսգրքի մի շարք դրույթներ համապատասխանեցվում են §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին, վերացվում է օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի միջև առկա անհամապատասխանությունը, ինչպես նաև վերացվում է տեխնիկական բնույթի վրիպակը, որի արդյունքում հստակեցվում է օրենսգրքի հոդվածը կիրառող վարչական մարմինը:
1 7311