15.11.2024 30.11.2024 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացումը պայմանավորված է մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմամբ վարկառու տնտեսավարողների վարկային բեռի թեթևացման անհրաժեշտությամբ։ 3 2 0 575
Обсуждалось 01.03.2024 - 16.04.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շահառուներին մասնակի աջակցության ցուցաբերման հնարավորություն կտրամադրվի և վերջիններս կկարողանան փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկելու 2023 թվականին ներգրավված վարկերը։ 4 2 0 2399
Проект принят Обсуждалось 25.02.2019 - 13.03.2019 «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկում է կատարել ներքին վերաբաշխում վարկային ծրագրերի միջև 2 1 1 7360
Обсуждалось 20.08.2018 - 04.09.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» դրամաշնորհի ծրագրի «Ծրագրային դասընթացների» համար նախատեսված մասնակիցների քանակը կավելանա՝ առկա պահանջարկից ելնելով: Միևնույն ժամանակ կիրականացվի փաստացի վարկ ստացած շահառուների բավարար ներկայացուցչական թվի մոնիտորինգ: 4 1 1 8134
Проект принят Обсуждалось 27.07.2017 - 12.08.2017 Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով` վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և արդյունքում տնտեսավարողների կարողությունների ընդլայնումը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելը: Ծրագրով նախատեսվում է վարկավորման պայմանների սահմանում ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխանիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցում: Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, ինչը կհանգեցնի համախառն արտադրանքի աճին, էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը, կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվեն գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները, հնարավորություններ կապահովվեն ագրոտեխնիկական պահանջների կատարման, անասնապահությունում գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արտադրության արդյունավետության բարձրացման համար, կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման, տնտեսությունների խոշորացման, վարկառուների ռեեստրի վարման միջոցով վարկավորման առաջնահերթ խնդիրների բացահայտման համար. 1 0 1 11178