В стадии разработки Обсуждалось 25.07.2024 - 09.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի և Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի պահանջներին և սկզբունքներին համահունչ մոտարկման նպատակով Նախագծով սահմանվում են Նախագծի ընդունմամբ կապահովվի Ջրային օրենսգրք կիրարկումը և ստորերկրյա ջրի որակի գնահատման և մոնիթորինգային գործընթացը կիրականացվի Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի պահանջներին համապատասխան՝ ըստ քիմիական և քանակական տարրերի, ստորերկրյա ջրի որակի ցուցանիշները սահմանվել են Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի դրույթներին համապատասխան։ 0 1 0 2417
В стадии разработки Обсуждалось 20.05.2024 - 04.06.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի և Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի պահանջներին և սկզբունքներին համահունչ մոտարկման նպատակով Նախագծով սահմանվում են Նախագծի ընդունմամբ կապահովվի Ջրային օրենսգրք կիրարկումը և ստորերկրյա ջրի որակի գնահատման և մոնիթորինգային գործընթացը կիրականացվի Եվրոպական Ջրային շրջանակային դիրեկտիվի պահանջներին համապատասխան՝ ըստ քիմիական և քանակական տարրերի, ստորերկրյա ջրի որակի ցուցանիշները սահմանվել են Խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3-ի 98/83/ԵՀ մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին կանոնակարգի դրույթներին համապատասխան։ 0 1 0 2219
Проект принят Обсуждалось 25.08.2023 - 15.09.2023 ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՎԱԾ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՓՈԽԱՆՑՄԱՄԲ ՋՐԱՀԱՇՎԻՉ (ՋՐԱՉԱՓԻՉ) ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԿՆՔՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը բոլոր ջրօգտագործողները՝ անկախ ջրօգտագործման նպատակից, պետք է տեղադրեն տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր։ 2024 թվականի հունվարի 1-ից հետո, տեղադրված ջրաչափիչ սարքի ցուցմունքը, համաձայն 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-320-Ն օրենքի, հիմք է հանդիսանալու բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ջրօգտագործողների փաստացի ծավալների հաշվառման համար: Հաշվի առնելով վերը նշվածի և հիմք ընդունելով 2022 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-316-Ն օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել մակերևութային, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի օգտագործված (արդյունահանված) պաշարների հաշվառման նպատակով տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման կարգերը։ 3 8 1 4096
В стадии разработки Обсуждалось 03.03.2023 - 21.03.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1491-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագիծը կոչված է հստակեցնելու ջրային ռեսուրսների մոնիթորինգի ազգային (պետական) ցանցի դիտակետերի զբաղեցրած տարածքների տիրապետման, տնօրման, ինչպես նաև պահպանման գոտիների մակերեսների չափերը: 2 4 0 3090
Обсуждалось 10.06.2022 - 25.06.2022 ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի՝ Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերը հանդիսանում են արտադրական վտանգավոր օբյեկտներ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հետ կապված աշխատանքները շահագործող անձինք ներկա փուլում իրականացնում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 27-ի «Ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1083-Ն որոշմամբ սահմանված կարգով: Բացի այդ տեխնիկական անվտանգության փորձաքննությունը նույնպես իրականացվում է ղեկավարվելով նշված որոշմամբ: Համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ տեխնիկական կանոնակարգը փաստաթուղթ է, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական կանոնակարգերով սահմանվում են միայն արտադրանքին վերաբերվող կանոններ և նորմեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում ընդունելու Ստորերկյա եղանակով մշակվող օգտակար հանածոների տեխնիկական անվտանգության կանոնները, որոնք կկարգավորեն անվտանգ շահագործման հետ կապված հարաբերությունները: 16 5 2 4177
Проект принят Обсуждалось 01.08.2020 - 16.08.2020 «Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանելու մասին» Նախագծի նպատակը ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության կարգավորումն է, այդ աշխատանքների իրականացման նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումը և միտված է ստորերկրյա քաղցրահամ ջրերի ռացիոնալ օգտագործմանը և պահպանությանը, ինքնակամ հորատման գործունեության իրականացման կանխմանը: 1 0 0 6042