Обсуждалось 24.02.2022 - 11.03.2022 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են հետևյալ ոլորտները. անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծում և վերջիններիս տարածքային ընդդատության հարցի կարգավորում, պայմանագրում ստորագրության իսկության ճանաչման գործընթաց և ստորագրության իսկությունը ճանաչված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում, կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ ինքնաշխատ եղանակով իրավունքների պետական գրանցում: 0 0 0 4695