В стадии разработки Обсуждалось 17.01.2024 - 02.02.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։ Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է՝ Նախագծով առաջարկվում է Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895 Ն որոշման N 7 հավելվածով Հարկային տեսչության պետի, առաջին տեղակալի, տեղակալի, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի, առաջին տեղակալի, տեղակալի, պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները հաշվառել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված ստաժում և դրանց համար կիրառել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, համապատասխանաբար, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնների համար սահմանված գործակիցները։ 1 5 0 1700
Обсуждалось 18.11.2021 - 03.12.2021 «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարել լրացումներ և փոփոխություն՝ կարգավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց վարձատրության հետ կապված իրավահարաբերությունները: 4 5 0 4862
Проект принят Обсуждалось 28.02.2017 - 05.05.2017 «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծերի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը` ի կատարումն ՀՀ կառավարության 06.10.2016 թ. նիստի N 39 արձանագրության 4-րդ մասով տրված հանձնարարականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) N 32 հավելվածով («Կանոնակարգ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին», այսուհետ` Կանոնակարգ) նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ: 0 0 0 9958