В стадии разработки Обсуждалось 21.11.2022 - 06.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ Նախագծի նպատակն է ստեղծել կանխատեսելի իրավական պայմաններ շրջանառելի` բազմակի օգտագործման տարաների հնարավորինս շատ շրջանառելու համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում` դրանում նախատեսելով, որ շրջանառելի` բազմակի օգտագործման տարան, որով տարայավորված է ապրանք, չի համարվում օտարված, եթե այդպիսի տարայով տարայավորված ապրանքի շրջանառության բոլոր փուլերում պայմանագրով (պայմանագրերով) կամ հաշվարկային փաստաթղթով սահմանված է, որ տարայի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանում է ապրանք արտադրողը և որ տարան ենթակա է վերադարձման ապրանք արտադրողին` ուղղակի կամ ապրանքը վերավաճառած անձի միջոցով: 6 1 0 3331