В стадии разработки Обсуждалось 26.02.2024 - 13.03.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը 2023 թվականին պիլոտային ռեժիմով կիրարկվել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում։ 2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով ներդրվելու է «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ում, որը նույնպես գերազանցել է իր պլանավորած սեփական եկամուտների գումարի չափը։ Թատերահամերգային կազմակերպությունների տարեկան հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ 2024 թվականից ֆինանսավորման նոր մոդելը պիլոտային տարբերակով հնարավոր է ներդնել նաև «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» և «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ներում՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից 2023 թվականին ձևավորած սեփական եկամուտների ցուցանիշները: 1 1 0 1803
Обсуждалось 17.06.2021 - 02.07.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ քաղաքաշինության կոմիտե են դիմում ՀՀ մարզերի գյուղական և քաղաքային համայնքները՝ ավտոտեխսպասարկման կետեր (կայանքներ) կառուցելու և համապատասխան դիրքորոշում լիազոր մարմնից ստանալու ակնկալիքով: ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 263-Ն հրամանով ՀՀ տարածքում ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման համար սահմանված են նորմեր, որոնք նախատեսում են 1 տեխսպասարկման կետի մասով առնվազն 200 ավտոմոբիլների տեղակայում և այդ գործընթացի ապահովման համար հողամասի հատկացման մեծ մակերեսներ: Նշված չափորոշիչը գրեթե կիրառելի չէ Հայաստանի Հանրապետության տարածքի որևէ քաղաքային և առավել ևս գյուղական բնակավայրի համար, որտեղ նմանատիպ սպասարկման կետի հզորությունը անմիջականորեն պայմանավորված է բնակավայրերի (շատ դեպքերում սակավաթիվ) բնակիչների քանակով: Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ խնդրի կարգավորումը ենթադրում է նաև որոշակի քանակով աշխատատեղերի և ՀՀ մարզերի բնակչության զբաղվածության ապահովում՝ առաջարկվել է նշված նորմերի 305-րդ կետում կատարել փոփոխություն և ավտոտեխսպասարկման կայանքների համար սահմանել իրատեսական չափորոշիչ՝ ըստ եռաստիճան դասակարգման՝ մինչև 10 ավտոմոբիլների, 11-30 և 30-ից ավելի ավտոմոբիլների համար: 1 0 0 5427