Обсуждалось 05.10.2023 - 20.10.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-264-Ն օրենքի համաձայն «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ` Արհեստական սերմնավորումը կարող է իրականացվել գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, արհեստական (արտամարմնական /փորձանոթային) բեղմնավորումը և սաղմի ներպատվաստումն իրականացվում են վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի շրջանակներում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության և սպասարկման գինեկոլոգիական տեսակով արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար սահմանված կառուցվածքային, գույքային և մասնագիտական որակավորման պայմաններում և պահանջներում կատարել լրացումներ, որի արդյունքում վերոնշյալ տեսակով և պայմաններում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձիք, սույն նախագծով լրացվող պայմանները և պահանջները ապահովելու պարագայում հնարավորություն կստանան իրականացնել սերմի հավաքագրում, պահպանում և արհեստական սերմնավորում: 0 0 0 2710
Проект принят Обсуждалось 17.04.2023 - 02.05.2023 «ՀՀՇՆ 31-04.02- «ՋԵՐՄՈՑՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ (2-ՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ) Սույն նորմերը տարածվում են բանջարեղենային մշակաբույսերի և ծաղիկների սածիլներ, ինչպես նաև բանջարեղեն և սերմեր, գեղազարդիչ մշակաբույսեր աճեցնելու համար նախատեսված նոր և վերակառուցվող ձմեռային և սեզոնային ջերմատների և ջերմոցների նախագծման վրա, որոնք մտնում են բանջարեղենի ջերմատնային կոմբինատների (ԲՋԿ), սածիլաբանջարային ջերմատնային կոմբինատների (ՍԲՋԿ) կազմի մեջ, ինչպես նաև՝ պաշտպանված գրունտով այլ օբյեկտների վրա: 14 0 0 2343