Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 11.10.2021 - 26.10.2021

«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացումից սպասվելիք արդյունքները կլինեն աղետների կանխումն ու կանխարգելումը, աղետների ռիսկի նվազեցումը, աղետներին արդյունավետ արձագանքումը, հետաղետային վերականգնման կարողությունների հզորացումը, դիմակայունության մշակույթի ձևավորումը և այլն: Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է` Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և համայնքներին սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր երկրի կայուն զարգացման համար:  
1 8796

Обсуждалось 03.05.2021 - 18.05.2021

«Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եվ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝ աղետների ռիսկի հետևողական նվազեցում, աղետների ռիսկի կառավարման համակարգի բոլոր մակարդակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացում, աղետների հետևանքով տուժած բնակչության քանակի, պատճառված նյութական վնասների նվազեցում, ոլորտը կարգավորող իրավական ակտերի, կարգերի և մեթոդաբանությունների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, արտակարգ իրավիճակներում բնակչության վաղ ազդարարման գործուն համակարգի առկայություն, աղետների ռիսկի կառավարման միջոցառումների ներառում պետական նպատակային և համայնքային զարգացման ծրագրերում, պլաններում և բյուջեներում, աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավվում, hետաղետային արագ վերականգման և հետագա վերակառուցման պլանների առկայություն, կամավորական շարժման ընդլայնում՝ հրշեջ հենակետերի ստեղծման նպատակով: Աղետների ռիսկի կառավարման արդյունավետության բարձրացումը զգալիորեն կխթանի տնտեսության աճը, կնպաստի ներդրումների ակտիվության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կբերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության կողմից  սոցիալական ծրագրերի իրականացման ընդլայնմանը:
0 8491

Обсуждалось 28.11.2019 - 13.12.2019

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը, կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները, ինչպես նաև որոշման հրապարակման առանձնահատկությունները:
1 13513

Обсуждалось 05.02.2019 - 20.02.2019

«ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրումը կնպաստի բոլոր մակարդակներում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորմանը և զարգացմանը, բնական և տեխնածին բնույթի վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, կմշակվեն միջոցառումներ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, բնակչության շրջանում անվտանգության և դիմակայման մշակույթի ձևավորմանը, արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումների մշակմանը, այդ թվում՝ կյանքի փրկության և վնասվածքների նվազեցման, համայնքի և բնակչության ունեցվածքի պահպանման: Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է` բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակները դարձնել աղետներին դիմակայուն՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր համայնքների, մարզերի և երկրի կայուն զարգացման համար:
0 11851