В стадии разработки Обсуждалось 24.09.2021 - 13.10.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԼԱՆ – ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՎԱՐԻ 10-Ի N 3-Լ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Վերոնշյալ իրավական ակտի նպատակն է ապահովել ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությամբ նշված դրույթների համակարգված կազմակերպումն ու իրագործումը, ինչը կհանգեցնի ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների ու ՀՀ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ՀՀ քաղաքականության բարելավմանն ու արդիականացմանը: 1 0 0 4330
В стадии разработки Обсуждалось 11.05.2021 - 01.06.2021 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ կատարել «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում, ինչը հնարավորություն կընձեռի ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին վերապահել ռադիոակտիվ թափոնների բնագավառում սակագնային կարգավորման իրավասություն:Նախագծի ընդունմամբ կստեղծվեն իրավական հիմքեր՝ ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման բնագավառում բնականոն գործունեություն իրականացնելու համար: 3 0 0 5277
Обсуждалось 19.10.2018 - 13.11.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում Ռադիոակտիվ նյութերի փոխադրման ժամանակ ֆիզիկական պաշտպանության և վթարային հակազդման կարգավորումներ 1 0 0 9041
В стадии разработки Обсуждалось 04.04.2018 - 25.04.2018 ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2018-2026թթ. միջոցառումների ծրագրի մշակում և ժամանակացույցի հաստատում: 5 2 0 8526
Обсуждалось 14.08.2017 - 04.09.2017 «Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման ընթացակարգերը: 0 0 0 8401
В стадии разработки Обсуждалось 19.06.2017 - 06.07.2017 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը բխում է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ոլորտում իրականացվող գործունեության համակարգման, անհրաժեշտ իրավական կարգավորումների կիրարկման, առաջնահերթությունների սահմանման և անվտանգության ապահովման սկզբունքների հստակ ձևակերպման, ինչպես նաև ԱԷՄԳ-ի անվտանգության ստանդարտներով սահմանված անվտանգության միջազգային չափանիշներին ու պահանջներին համահունչ երկարաժամկետ պետական քաղաքականության, բնակչության ու շրջակա միջավայրի ճառագայթային պաշտպանվածությանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացման հրամայականից: 1 0 0 8617