Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 09.04.2024 - 24.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ   «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ լիազորող նորմ սահմանելու պահանջներից, ինչպես նաև Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 02.05.2023թ. կայացած նիստի NԿԱ/121-2023 արձանագրության 1.1 կետով տրված հանձնարարականի ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու գործընթացի ապահովման նպատակով իրավական հիմք ստեղծելու հարցի վերաբերյալ տրված առաջարկությունից։ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը ջրօգտագործողներին անհատույց մատակարարելու գործընթացի կարգավորումը՝ կառավարության լիազորության շրջանակներին վերապահելուն: Միաժամանակ գարնանը՝ գետերի վարարումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում  կանխարգելից միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին։ Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և հաճախ առաջանում է մակերևութային ջրային ռեսուրսների նվազում, որը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսի հյուծմանը։ Դրանով պայմանավորված տեխնիկական հնարավորությունների դեպքում անհրաժեշտություն է առաջանում բավարար ջրային ռեսուրս ունեցող գետավազանից կամ ջրավազանից ջրալրում կատարել և ջուրը տեղափոխել մեկ այլ տարածք։ Նշված գործընթացը հնարավոր է իրականացնել օրինակ՝ ոռոգման ժամանակաշրջանից դուրս ջրալրում կատարելով՝ առանց ջրօգտգագործողներին ջուր մատակարարելու։ Առաջարկվում է նման դեպքերում կառավարությանը լիազորել որոշում կայացնելու առանց ջրօգտագործման թույլտվության առկայության, գործընթացը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հետ համաձայնեցնելով, քանի որ նման իրավիճակում պահանջվում է հրատապ որոշումների կայացում և սահմանված ժամկետների առումով հնարավոր չէ պահպանել ջրօգտագործման թույլտվություն ստանալու ընթացակարգը։  «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կառավարությանը օրենքով լիազորություն է տրվում ոչ միայն ռազմավարական ծրագրեր այլ նաև հայեցակարգեր ու այլ հեռանկարային ծրագրեր սահմանելու։
0 1318

Обсуждалось 14.07.2023 - 30.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և կայունզարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմանանհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեությանմիջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 78-րդ կետի 78.1 միջոցառմանպահանջից: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է հանրապետությունում ոռոգման համակարգերիկառավարման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացմանն ուղղված մեխանիզմներիառաջադրման հրամայականով։Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործում են ոռոգման համակարգիզարգացմանն ուղղված մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում պետության կողմիցիրականացվող քաղաքականությունը: Վերը նշված իրավական ակտերը կարգավորում են ոռոգմանհամակարգի կառավարումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության հիմունքները, ինչպեսնաև պետական և այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:Անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել ոլորտը, որպես պետության անվտանգությանռազմավարական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք:
2 2477

В стадии разработки

Обсуждалось 29.08.2019 - 19.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ          «Ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  ընդունումը հետամուտ է  ջրային ռեսուրսների կառավարման համապատասխան մեխանիզմների ստեղծման միջոցով ազգային ջրային  պաշարի պահպանմանը, օգտագործելի ջրային ռեսուրսների  արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի և որակի  ջրով քաղաքացիների և  տնտեսության   պահանջների բավարարմանը, շրջակա միջավայրի  էկոլոգիական կայունության  ապահովմանը, ինչպես նաև սույն օրենսգրքի խնդիրների լուծման  համար իրավական  հիմքերի ապահովմանը։          Ջրային  ռեսուրսների   պահպանության դրամագլխի  ստեղծումը  կապահովի հետագայում չօգտագործվող ստորերկրյա հորերի սահմանված կարգով կոնսերվացումն առանց սեփականատիրոջ  միջամտության։ Դա կկարգավորի Արարատյան դաշտի ստորերկրյա հորերի օգտագործման և հետագա կոնսերվացման/լուծարման  գործընթացը։        Ջրահաշվիչ (ջրաչափիչ/հոսքաչափիչ) սարքերի տեղադրումը կապահովի հետագայում  ջրային ռեսուրսների  փաստացի հաշվառումը, բնապահպանական թողքի փաստացի համապատասխանությունը ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված  բնապահպանական թողքի չափաքանակին, ինչերն էլ հիմք  կհանդիսանան ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հետ մեկտեղ  ապահովել  դրանց լիարժեք  պահպանությունը։
1 8463