Обсуждалось 06.11.2024 - 21.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից փուլ առ փուլ ուսումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական, գույքային և կառուցվածքային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ:Հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հիվանդանոցային պայմաններում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպությունները գործում են թերծանրաբեռնված, ուստի նպատակահարմար չէ առանձին բաժանմունքների առկայությունը (առանձնացված` մեծերի և մանկական):Վերոնշյալով է պայմանավորված, որ մարզային բժշկական կազմակերպությունների շենքերի կառուցման նախագծային աշխատանքների կատարման ժամանակ ընդունվել է տիպային օրինակ, որով մեծերի և մանական վիրաբուժական և թերապևտիկ ծառայությունների համար նախատեսվել են համապատասխանաբար մեծերի և մանկական վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքներ: 0 3 0 605
Обсуждалось 29.08.2017 - 13.09.2017 Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը և ցուցանիշների ցանկը հաստատելու մասին Միգրացիոն պրոֆիլը իրենից ներկայացնում է համապարփակ մի փաստաթուղթ, որը պարունակում է մանրամասն վիճակագրական և վերլուծական տեղեկատվություն երկրի ընդհանուր միգրացիոն իրավիճակի, երկրում վարվող միգրացիոն քաղաքականության, գործող օրենսդրության, միգրացիոն գործառույթներ իրականացնող մարմինների, միգրացիոն հոսքերի ծավալների և միգրացիոն երևույթի հետ ուղղակի կամ անուղղակի առնչություններ ունեցող այլ հարցերի վերաբերյալ: Միգրացիոն պրոֆիլը նաև միգրացիայի ոլորտում տվյալների կանոնավոր հավաքագրման և շարունակական վերլուծության ինստիտուցիոնալացված գործիք է, ինչպես նաև կարևոր աղբյուր` տեղեկությունների ստացման և տարածման համար: 3 0 0 9059