Проект принят Обсуждалось 20.10.2017 - 05.11.2017 «Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Ծրագրի նպատակն է մատչելի նպատակային վարկերի տրամադրման միջոցով ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծության զարգացումը, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը: Ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկերը տրամադրվում են հայկական դրամով, մինչև 7 տարի մարման ժամկետով, մայր գումարի մինչև 2 տարի հնարավոր արտոնյալ ժամանակահատվածով, վարկի տարեկան մինչև 14% տոկոսադրույքով։ Վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ վարկը տնտեսավարողին տրամադրվի 5% տոկոսադրույքով, 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով: Ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների հիմնման նպատակով վարկի տոկոսադրույքների սուբսիդավորումը. կխթանի նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացը, շուրջ 200 հեկտարով կավելանան պտղատու այգետարածքները (հիմնվող հատապտղանոցների տեսակից կախված հնարավոր է ցուցանիշի փոփոխություն), հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառման (արտահանման) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները, կբարձրանա այգեգործության ոլորտի ներդրումային գրավչությունը, համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, 1 1 0 9371