Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

30.03.2026 14.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է ՀՀ առոջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաստիքները համալրել գործունեության համար անհրաժեշտ մասնագետ/աշխատակիցներով։ ՀՀ ԱՆ «ԱԾԻԳ» ՊՀ-ը գործունեությունն իրականացնում է հաստատված թվով 20 հաստիքակազմով՝ այդ թվում սպասարկող անձնակազմը։ Ներկայում ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (Այսուհետ՝ Պետական հիմնարկ) հանդիսանում է․ •        Առողջապահության նախարարության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկի՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրով սահմանված առողջապահական հաստատությունների կապիտալ շինարարական ծրագրերի համակարգող մարմինը (նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, շինարարական աշխատանքների վերահսկում, կարիքի գնահատում, հագեցում, ինչպես նաև նշված գործընթացների գնման գործընթացի իրականացում), •        Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից 25.07.2024թ ստորագրված և 30.04.2025թ ուժի մեջ մտած «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագիր» վարկային համաձայնագրով սահմանված արդյունքահեն ծրագրի իրականացնող մարմին, •        Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 28.02.2025թ ստորագրված և 04.11.2025թ ուժի մեջ մտած «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» համաձայնագրով սահմանված արդյունքահեն ծրագրի իրականացնող մարմին, •        Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան-դիմակայուն Սյունիք» ԿԶԵՀ+Հատուկ ներդրումային պատուհան1» ֆինանսական պայմանագրի (վավերացվել է 16.12.2025թ) շրջանակներում բժշկական հաստատությունների հագեցման գործընթացի պատասխանատու մարմին։ Ուստի՝ ներկայում անհրաժեշտություն է առաջացել համալրել Պետական հիմնարկի հաստիքները գործունեության համար անհրաժեշտ թվով 7 մասնագետ/աշխատակիցներով։ Իրավական ակտի ընդունումը կնպաստի Վարկային ծրագրերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների արդյունավետ, պատշաճ որակով իրականացմանը։
Մնաց {days} օր
0 122
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: