В стадии разработки Обсуждалось 13.05.2020 - 28.05.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1723-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված է եղել, որ առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից և պաշտոնից: Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պարտականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում: Փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում: Փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը: Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն որոշմամբ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ սահմանված են մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները։ «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 6-րդ հոդվածով 22.02.2020թ․-ից ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը։ Միաժամանակ, օրենքի 14-րդ հոդվածով սահմանվել է, որ մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով: Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն որոշումը։ 4 1 0 5546