Обсуждалось 23.02.2018 - 12.03.2018 <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի նախագծ Մշակվել է <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի նախագծը, որով ներկայացվում է 2017 թվականի օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման, լուծարման գործարքների, մասնավորեցման հետևանքով պետական բյուջե մուտք եղած միջոցների, ինչպես նաև մասնավորեցման հետևանքով փաստացի կատարված ներդրումների և ներդրումային պարտավորությունների մասին ամփոփ տեղեկատվություն: 0 2 0 8308
Обсуждалось 02.08.2017 - 17.08.2017 <Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություներ փոփոխություն կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծ <Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություներ կատարելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է որոշման /այսուհետ` որոշում/ մեջ նշված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործարար ծրագիրը առաջիկա հինգ տարվա փոխարեն ներկայացնել առաջիկա երեք տարվա համար: Հաշվի առնելով, որ արդեն իսկ ուժի մեջ է <Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին> Հայաստանի Հանրապետության օրենքը` որտեղ ընդգրկված են նոր առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները և մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված չմասնավորեցված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, առաջարկվում է որոշման մեջ կատարել փոփոխություն` որոշման 10-րդ կետում թվերը փոխարինելով թվերով: 0 0 0 8690