Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 02.04.2026 - 18.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 124-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է լրացնել և հստակեցնել գործող կարգավորումը՝ ապահովելով ծրագրի շրջանակում ձևավորված հիփոթեքային իրավահարաբերությունների ամբողջականությունը և կիրառական արդյունավետությունը։ Այդ նպատակով առաջարկվում է, նախ, որոշման հավելվածի 7-րդ կետում ուղղակիորեն ամրագրել, որ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը գրավադրվում է համագործակցող կազմակերպությունում, իսկ ապա՝ հավելվածի 11-րդ կետը լրացնել նոր 8-րդ ենթակետով, որով կսահմանվի, որ ծրագրի դադարման որոշ դեպքերում համագործակցող կազմակերպությունը կարող է իր պահանջի իրավունքները, այդ թվում՝ գրավի առարկայի նկատմամբ իրավունքները, զիջել պետությանը՝ օրենքով և վարկային պայմանագրով բխող համապատասխան պայմանների առկայության դեպքում։ Առաջարկվող կարգավորումը նպատակ ունի նվազեցնել համագործակցող կազմակերպությունների վարկային ռիսկերը, բարձրացնել ծրագրի նկատմամբ ֆինանսական կազմակերպությունների մասնակցության կանխատեսելիությունը, ապահովել պետության կողմից արդեն իսկ սուբսիդավորվող ծրագրի շրջանակում առաջացող խնդրահարույց հարաբերությունների վերահսկելի կառավարումը և կանխել իրավական ու գործնական անորոշությունները ծրագրի դադարման դեպքերում։ Իր բնույթով նախագիծը հստակեցնող և լրացնող կարգավորում է, որը միտված է գործող ծրագրի իրականացման ընթացքում բացահայտված իրավական և գործնական խնդիրների վերացմանը։
Մնաց {days} օր
0 1000

Обсуждалось 23.12.2025 - 07.01.2026

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­տակը բարձր տեխ­նոլոգիաների ոլորտում պետական աջակցության տրամադրման գործիքակազմի բարելավումն է և օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների վերացումը և հստակեցումը: Միաժամանակ նախատեսվում է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում խթանել ՀՀ քաղաքացիություն ունեցող նոր աշխատողների ներգրավումը: Նախագծի ընդունման արդ­յուն­­քում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձևավորել առավել նպաս­տա­վոր պայմաններ: 
Մնաց {days} օր
1 1836

Обсуждалось 19.12.2023 - 04.01.2024

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու պահանջով:
Մնաց {days} օր
2 7176

Обсуждалось 27.10.2023 - 12.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու» կարգում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Մնաց {days} օր
1 4249

Обсуждалось 20.03.2023 - 10.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1863-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ըն­դուն­­ված` ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-245-Ն օրենքի կիրար­­կումն ապա­­­­հովելու նպատակով:
Մնաց {days} օր
0 4915

Обсуждалось 20.03.2023 - 10.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 399-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ըն­դուն­­ված` ««Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին»» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրար­­կումն ապա­­­­հովելու նպատակով:
Մնաց {days} օր
0 5278

Обсуждалось 01.09.2022 - 16.09.2022

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության մասին», և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին պետական աջակցություն տրամադրելու և պետական և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորություններ ստեղծելու պահանջով:
Մնաց {days} օր
0 9469

Обсуждалось 04.08.2022 - 19.08.2022

ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին իրականացնելու գյուղատնտեսական նշանակության հողերի, առքուվաճառքի, վարձակալության, փոխանակման, ինչպես նաև հողերի շուկայի զարգացմանն ուղղված գործառույթներ:
Մնաց {days} օր
0 5702

Обсуждалось 23.11.2018 - 08.12.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում):
Մնաց {days} օր
0 11203
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: