Проект принят Обсуждалось 08.05.2020 - 25.05.2020 «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի` ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերի` ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու դեպքերը սահմանվել են հետևյալ հիմնական հանգամանքների հաշվառմամբ. թե պետության և թե հասարակության համար կարևոր ու կենսական նշանակություն ունեցող ոլորտներում պարտապանի հետագա գործունեության անհրաժեշտությունը, երբ տվյալ անձի կողմից իրականացվող գործունեությունը արդյունավետ է պետության և հասարակության կարիքների բավարարման տեսանկյունից. ավելին` առանձին դեպքերում նույնիսկ առավել նպատակահարմար է որոշ պահանջներից հրաժարումը կամ ֆինանսական առողջացման երկարաժամկետ միջոցառումների կիրառումը պարտապանի առողջացման, տնտեսական շուկայում կրկին մրցունակ սուբյեկտ ունենալու նպատակով, առանձին դեպքերում, երբ տվյալ սնանկության գործով որպես պարտատեր հանդես է գալիս միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերը, կամ նույնիսկ այլ պարտատերերի մասնակցության պայմաններում վերջիններս չունեն քվեարկելու իրավունք, ֆինանսական առողջացման ծրագրին քվեարկությանը մասնակցության հարցը կարգավորող իրավական նորմեր և համապատասխան ընթացակարգեր մինչև Օրենքում փոփոխությունների կատարումը չեն եղել: Ըստ այդմ՝ Նախագծով նախատեսվել են` այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետությունը` որպես սնանկության գործով պարտատեր, իրավունք ունի մասնակցելու ֆինանսական առողջացման ծրագրերի քվեարկությանը, մասնավորապես` սնանկության վարույթներում քվեարկության հնարավորությունը սահմանվել է. կախված պարտապանի գործունեության ոլորտից, կախված պարտապանի գործունեության հաշվետու տարում ցուցաբերած արդյունքներից, տվյալ վարույթում քվեարկության իրավունք ունեցող այլ պարտատերերի առկայության հանգամանքից, ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվող միջոցառումների տևողությունը, այն հանգամքների հաշվառմամբ, որոնք հանդիսացել են պարտապանի սնանկության պատճառը, մասնավորապես` նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտներում գործունեություն ծավալող սուբյեկտների սնանկության վարույթում ևս հնարավորություն է վերապահվել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերին` դրանով ևս ստեղծելով լրացուցիչ երաշխիքներ տնտեսվարողների առողջացման և հետագա գործունեության համար ստեղված պայմաններում. որոշման ընդունման ընթացակարգը, որը հնարավորություն է վերապահելու պետական մարմիններին մասնակցելու ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը, որոշմանը ներկայացվող նվազագույն պահանջները. առանձնակի բարդության գործերով պարտատիրոջ և պետական մյուս մարմինների համագործակցության հնարավորությունը իրենց իրավասության շրջանակում ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը մասնակցելու մասին կարծիք ստանալու համար, որի նպատակն է այնպիսի երաշխիքների սահմանումը, որը կապահովի պարտապանների ֆինանսական առողջացման հնարավորությունների և նպատակահարմարության գնահատումը տարբեր ոլորտներում: 2 1 0 6695
Проект принят Обсуждалось 11.04.2018 - 26.04.2018 Հրապարակվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի՝ 02.10.2017 - 18.10.2017թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը.1) նախատեսվել են սնանկության դատարանին սնանկության գործերի ենթակայությունը սահմանող դրույթներ.2) սնանկության վարույթին առնչվող առանձին քաղաքացիական գործերը կենտրոնացել են սնանկության վարույթի շրջանակներում և սահմանվել են դրանց քննության կարգը և ժամկետները՝ որպես կանոն նախատեսելով պարզեցված վարույթի ընթացակարգով քննությունը.3) սահմանազատվել և հստակեցվել են կամավոր և հարկադիր սնանկության վարույթների հարուցման ընթացակարգերը.4) սահմանվել է սնանկության վարույթի ընթացքում առանձին ակտի ձևով կայացվող որոշումների` դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին դրույթ.5) հստակեցվել են սնանկության վարույթի ընթացքում որոշումների կայացման և բողաքարկման կարգը և ժամկետները.6) հանվել է սնանկության կառավարչի թեկնածություն առաջարկելիս դատարանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պահանջը.7) կարգավորվել են սնանկության վարույթի կարճման կամ դիմումի մերժման դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցերը.8) կառավարիչներին հաշվառելու, համակարգչային ծրագրի միջոցով ընտրելու գործառույթները վերապահվել է արդարադատության նախարարությանը՝ ի լրումն կառավարիչների որակավորումն իրականացնելու վերջինիս լիազորության.9) բացառվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցման նվազագույն աշխատավարձի տասնապատիկը գերազանցող անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը.10) սահմանվել են կարգապահական վարույթի հարուցման և իրականացման կարգը և այլ մանրամասները՝ ժամկետները, առիթներն ու հիմքերը.11) նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները, սահմանվել են հավելավճարներ սնանկության վարույթը սեղմ ժամկետներում ավարտելու դեպքում և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը.12) սահմանվել է որակավորված սնանկության կառավարչի գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցում անցնելու պարտադիր պահանջ.13) սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ.14) հստակեցվել է սնանկության կառավարչի գործողությունների և անգործության բողոքարկման կարգը.15) սահմանվել են սնանկության կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու և կասեցնելու հիմքերը և կարգը.16) սահմանվել են ապահովված իրավունքի առարկայի վրա մորատորիում չտարածելու և արտադատական կարգով իրացման նոր կարգավորումներ, ապահովված պարտատիրոջը հնարավորություն է տրվել անխոչընդոտ իրացնելու ապահովված իրավունքի առարկան ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով՝ միաժամանակ հնարավորություն տալով դատարանի որոշմամբ այն օգտագործել ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում, եթե ֆինանսական առողջացումը հնարավոր չէ իրականացնել առանց դրա օգտագործման, և որպես ապահովված պարտատիրոջ իրավունքների պաշտպանության երաշխիք և միջոց սահմանելով վերջինիս համարժեք պաշպանություն տրամադրելու անհրաժեշտությունը.17) կարգավորվել են սնանկ ճանաչված պարտապանի և սնանկ ճանաչված երրորդ անձ գրավատուի գրավի առարկա գույքի վաճառքի հետ կապված հարցերը.18) երրորդ անձ գրավատուի, երաշխիք տված անձի և երաշխավորի համար ապահովվել են պարտապանի իրավունքներին հավասար իրավունքներ.19) կանոնակարգվել է պարտապանի իրական և հնարավոր գույքային զանգվածի վերաբերյալ տեղեկությունները պարտապանի կողմից հայտնելու գործընթացը, սահմանվել է պատասխանատվություն այդ առումով պարտապանի կողմից իր պարտականությունները չկատարելու համար, ինչպես նաև նախատեսվել է գույքագրման նպատակով պարտապանի բնակարան կամ այլ շինություն սնանկության կառավարչի ազատ մուտք գործելու հնարավորություն.20) սահմանվել են պարտատիրոջ հանդեպ երաշխավորի և երաշխիք տված անձի կողմից պարտատերերի պահանջների բավարարմանը, ինչպես նաև պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրմանն ուղղված կառուցակարգեր` կառավարչին օժտելով համապատասխան լիազորություններով.21) սահմանվել է սնանկ ճանաչված անձի ֆինանսական վիճակի վերլուծության ժամանակ կեղծ կամ կանխամտածված սնանկության հիմքերին անդրադառնալու պահանջ.22) սահմանվել է ֆինանսական առողջացման ծրագրին պարտատերերի քվեարկությունն ըստ պարտատերերի առանձին դասերի իրականացնելու կարգը.23) նախատեսվել է սնանկության գործի, այդ թվում՝ պարտատերերի պահանջների գրանցամատյանի վարման, ինչպես նաև հրապարակային սակարկությունների միջոցով պարտապանի գույքի վաճառքը իրականացնելու էլեկտրոնային կարգ.24) պարտատերերին վերապահվել է պարտապանի գույքի գնահատման հարցում ակտիվ դերակատարում.25) հստակեցվել է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության բովանդակությունը.26) սահմանվել է վաճառքի ենթակա, ինչպես նաև իրացված անշարժ գույքից դրանց տիրապետող անձանց վտարելու պահանջ ներկայացնելու` կառավարչի իրավունքը.27) սնանկության վարույթում էլեկտրոնային եղանակով աճուրդների իրականացման վերաբերյալ սահմանված դրույթից ելնելով՝ փոփոխություն է կատարվել նաև «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում.28) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել է իրավաբանական անձի լուծարման գրանցման դեպքում այդ անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի, ինչպես նաև հարուցված և չկարճված կատարողական վարույթների բացակայության մասին տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը: 0 9643