Обсуждалось 25.06.2021 - 10.07.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է իրավական կարգավորման ենթարկել այն դեպքերը, երբ դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում ի հայտ են եկել նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած երկու կամ ավելի ինքնուրույն դատավճիռներ, որոնցով վերջնական պատիժ չի նշանակվել: Նման դեպքերում շահագրգիռ անձի միջնորդությամբ վերջին դատական ակտը կայացրած դատարանը նոր դատական ակտով դատապարտյալի նկատմամբ կսահմանի վերջնական պատիժ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: 0 0 0 3328