Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 26.01.2024 - 10.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ՀՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը կապահովվի Պարեկային ծառայության և ՕԿԿ-ի կողմից։
0 2113

Обсуждалось 02.11.2023 - 17.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) թիվ 13-րդ հավելվածի «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննություն» հավելվածի պայմանների ներդրմանը և համապատասխանեցմանը։ Բացի այդ, առաջարկվող Նախագծի ընդունումը բխում է «Ավիացիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ հոդվածի 133-րդ կետի պահանջներից։ Նախագծը ընդունմամբ կարգավորվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունների կողմից։ Ներկայացվող Նախագծով  առաջարկվում է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման, դասակարգման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1777-Ն որոշումը «Ավիացիայի մասին» օրենքի պահանջներին։
0 1778

Обсуждалось 29.10.2020 - 13.11.2020

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է կանոնակարգել տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության հետ կապված հարաբերությունները:
0 5975

Обсуждалось 17.07.2019 - 01.08.2019

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումը էլեկտրոնային քարտերի և շտեմարանների միջոցով իրականացնելու դրույթները:
0 6329

В стадии разработки

Обсуждалось 01.04.2019 - 16.04.2019

«Դատավորի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության պայմանները և չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատավորների՝ դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության պայմանները և չափը սահմանելու հետ կապված հարաբերությունները:
1 7426