Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип
25.03.2025 09.04.2025
«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի պարտավորություն՝ կրելու էլեկտրոնային հսկողության միջոց, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պատասխանատվություն կնախատեսվի ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ՝ էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելու կամ հրաժարվելու համար։
0 350

Обсуждалось 08.11.2024 - 28.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 339-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կապահովվի արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված այն բույսերի պաշտպանության միջոցների և այլ կայուն օրգանական աղտոտիչների երրորդ երկրներից անխոչնդոտ ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք և մեկանգամյա լիցենզիայի տրամադրումը, որոնք նախատեսված են լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար։
0 1933

Обсуждалось 12.10.2023 - 27.10.2023

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը՝ շեշտադրելով, որ ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից նշված հոդվածով սահմանված դեպքերում օգտվում են պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողները:
0 2936

Обсуждалось 25.09.2018 - 11.10.2018

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագիծը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցմանը և այն դեպքերին, երբ այդ ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց և ոստիկանությունում առնվազն երեք տարի ծառայելուց հետո հետաքննիչի, քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնում նշանակվելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվելու, ու նոր պաշտոնում անընդմեջ առնվազն երկու տարի աշխատելու դեպքում՝ չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:
0 7969

Обсуждалось 19.05.2017 - 16.06.2017

«Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաստատվում է սեյսմիկ պաշտպանու­թյան բնագավառում պետական ծրագ­րերի (այսուհետ՝ ծրագրեր) իրականացման համակարգման և վերահսկման կարգը Սահմանվում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերով նախատեսված սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատուման, սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների համակարգմանը և վերահսկմանն առնչվող պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների միջև լիազորությունների տարանջատման, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը Իրականացվում է սեյսմիկ ռիսկերի նվազեցումը ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի N 429 որոշմամբ հաստատված ծրագրի դրույթներին համապատասխան  
0 9613

Обсуждалось 13.04.2017 - 04.05.2017

«ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հաստատվում է «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-53-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները
0 9588