Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 06.10.2023 - 21.10.2023

ՀՀՇՆ «ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նորմերը տարածվում են նոր, վերակառուցվող և վերականգնվող գազաբաշխիչ համակարգերի նախագծման ու շինարարության վրա, որոնք նախատեսված են սպառողներին բնական և հեղուկացված ածխաջրածնային գազերով ապահովելու համար, ինչպես նաև արտաքին, ներքին և գազասպառման գազատարերի, գազակարգավորիչ կետերի և կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազամբարային և բալոնային կայանքների, հեղուկացված ածխաջրածնային գազերի գազալցման կայանների/կետերի (ԳԼԿ) վրա և սահմանում են պահանջներ դրանց անվտանգության ու շահագործման բնութագրերի նկատմամբ և ենթակա են պարտադիր կատարման, նախագծող, կառուցող, հավաքակցող ու շահագործող կազմակերպությունների կողմից:
0 2250

Обсуждалось 05.10.2023 - 20.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-264-Ն օրենքի համաձայն  «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ`  Արհեստական սերմնավորումը կարող է իրականացվել գինեկոլոգիական կամ վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, արհեստական (արտամարմնական /փորձանոթային) բեղմնավորումը և սաղմի ներպատվաստումն իրականացվում են վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական) բժշկական օգնության և սպասարկման տեսակի շրջանակներում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության և սպասարկման գինեկոլոգիական տեսակով արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում գործունեության իրականացման համար սահմանված կառուցվածքային, գույքային և մասնագիտական որակավորման պայմաններում և պահանջներում կատարել լրացումներ, որի արդյունքում վերոնշյալ տեսակով և պայմաններում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձիք, սույն նախագծով լրացվող պայմանները և պահանջները ապահովելու պարագայում հնարավորություն կստանան իրականացնել սերմի հավաքագրում, պահպանում  և արհեստական սերմնավորում:
0 2704

Обсуждалось 22.08.2023 - 06.09.2023

«Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  Ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել ապրանքների մաքսային սահմանով տեղափոխման ժամանակ պահանջվող թույլատվական փաստաթղթերի տրամադրման միասնական ժամկետներ, ընդ որում՝ այդ ժամկետներն առաջարկվում է կրճատել՝ նախատեսելով, որ լիարժեք փաստաթղթային փաթեթի առկայության պարագայում (փորձաքննության անհրաժեշտության բացակայության դեպքում) թույլատրական փաստաթղթի տրամադրումը կամ դրա տրամադրման մերժումը իրականացվելու է առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ փորձաքննության պահանջի առկայության պարագայում՝ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում։                                                     Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ապրանքների բացթողման ժամանակահատվածի կրճատումը՝ ներդրված էլեկտրոնային համակարգի կիրառման արդյունավետության բարձրացման շնորհիվ՝ խնայելով պետական կառավարման մարմինների և տնտեսվարողների աշխատանքային և ժամանակային ռեսուրսը։                                                                                     Ռադիոակտիվ նյութերի ներմուծման կամ արտահանման հետ կապված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների (Ռադիոակտիվ աղբյուրների անվտանգության և պահպանվածության վարքագծի կանոններ` Code of conduct on safety and security of radioactive sources- 23-27 կետեր) համաձայն՝  դրանց ներմուծման լիցենզիա ստանալու  հայտը և կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման համապատասխան կետ` դրանց հասնելուց առնվազն մեկ ամիս առաջ, ուստի միջուկային և ռադիոակտիվ նյութերի թույլատվական փաստաթղթերի տրամադրման ժամկետների մասով նախագծով սահմանվել է բացառություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերը տրամադրվում են մինչև ապրանքների մաքսային հայտարարագրումը։
0 2171

В стадии разработки

Обсуждалось 28.02.2023 - 16.03.2023

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, որի արդյունքում վարժական հավաքներին մասնակցող աշխատողի աշխատավայրում ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով կպահպանվի վերջինիս աշխատավարձը:  
3 4497

Обсуждалось 13.01.2023 - 28.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 145-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 110-րդ հոդվածին։
0 2693

В стадии разработки

Обсуждалось 29.08.2018 - 13.09.2018

«ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7463

Проект принят

Обсуждалось 14.08.2018 - 30.08.2018

Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանվել է 2006թ. սկզբին և անցած տասնամյակի ընթացքում, հատկապես էլեկտրոնային փաստաթղթաշր­ջանա­ռության կտրուկ աճով, փաստաթղթերը և տիպերի և բովանդակային առումով  լուրջ փոփոխություն են կրել, շատ փաստաթղթեր այլևս չեն ստեղծվում, դրանց փոխարեն հանդես են եկել նորերը: Անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխել մի շարք փաստաթղթերի պահպանության ժամկետները, մի մասինը ավելացնել, մի մասին պակասեցնել:
0 11245

Проект принят

Обсуждалось 10.02.2017 - 26.02.2017

«Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը հաստատելու , 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման կարգը հաստատելու , 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրմանը, հաշվառմանը, պահպանությանը և օգտագործման կատարելագործմանը և հետագա բարելավմանը:
0 9862