Обсуждалось 21.06.2024 - 06.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հսկիչ գնումներով ձեռք բերված և չվերադարձված դեղորայքը, բժշկական նյութերը և կենդանիների համար նախատեսված կերերը ենթակա են ոչնչացման, իսկ ալկոհոլային խմիչքները, բջջային հեռախոսները, ոսկյա և արծաթյա զարդերը հարկային մարմինը դրանք ստանալու օրվան հաջորդող երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տնօրինմանը։ 1 7 1 1245